Հայաստանում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ, որը ստանալու համար կարող եք դիմել պոլիկլինիկաներ:
Երևանում գործում են նաև շարժական պատվաստումային կետեր յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-ից մինչև 16:00-ը։
Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, պետական պատվերի շրջանակներում`
• անկախ հաշվառումից
• քաղաքացիությունից:
Առաջնահերթություն է տրվում ռիսկի խմբերում գտնվող անձանց, որոնց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ծանր կամ բարդություններ առաջացնել`
– հղիներ,
– 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ,
– 65 տարեկանից բարձր անձինք,
– շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,
– բուժաշխատողներ,
– փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ, զորակոչի ենթակա անձինք:
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները հասանելի են բնակչության մյուս խմբերի համար ևս:
Ի դեպ, գրիպի պատվաստումները կարող են կիրառվել այլ պատվաստումների հետ համատեղ կամ ցանկացած ընդմիջումով, հայտնում է Առողջապահության նախարարությունը։