Home / Բանակ / Նասրալլան չի հանգչի խաղաղությամբ. ցեղասպանության 1 տարին

Նասրալլան չի հանգչի խաղաղությամբ. ցեղասպանության 1 տարին

Մեկ տարի առաջ այս օրը Համասի մարտիկները հարձակվեցին Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցեղասպան պատերազմ սկսեց ընդդեմ Պաղեստինի։ Ռազմական գործողություններում ներգրավվեցին նաև Լիբանանն ու Իրանը։

Նասրալլայի հետևանքները
Տարիկ Ալի

Հասան Նասրալլային՝ դիմադրության ամենապոպուլյար (և ոչ միայն շիաների շրջանում) առաջնորդներից մեկին սպանելու համար Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) ստիպված եղան ավիրել մի քանի շինություններ, ահաբեկչական հարձակումներ անել հաղորդակցության սարքավորումների միջոցով, ևս մեկ անգամ սպանել հարյուրավոր անմեղ մարդկանց՝ արձակելով նվազագույնը տասնհինգ 2 հազար ֆունտանոց ամերիկյան ռումբ։ Նեթանյահուն հրամայել էր շենքեր վառել հարավային Բեյրութում, երբ ինքը Նահանգներում ելույթ էր ունենում Միացյալ Ազգերի գլխավոր ասամբլեայում։ Դա արվել է զուտ մեջբերումների համար։ «Հատուկ հարաբերությունները» սուրբ են ու հավերժական։ Նասրալլան չի հանգչի խաղաղությամբ։ 

Ինչպես հիմա գիտենք, ո՛չ Գենոցիդ Ջոյի ու Արևմուտքում նրա բանդիտ առաջնորդների, ո՛չ էլ նրան աջակցող Արաբական աշխարհի հրաձիգների շատ պետքը չի, թե քանի արաբ է սպանվում ու որ երկրներում։ Իրաք, Լիբիա, Սիրիա, Եմեն. Միացյալ Նահանգներն ու դրա պրոքսիները բոլորին ողողել են արյունով։ Վերաբերմունքն ամփոփել էր այն ժամանակ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնող Հիլարի Քլինթոնը՝ Քադաֆիին լինչի դատաստանի ենթարկելուց և ժողովրդին դե ֆակտո ջիհադիստ խմբավորումներին հանձնելուց հետո. «Եկանք, տեսանք, մեռավ»։ Հետ-9/11 պատերազմները Արևմուտքի շատ քաղաքացիներին ու նրանց ընտրած քաղաքական գործիչներին կլիմայավարժել են այսպիսի կանոնավոր տառապանքի և սպանությունների։ Իսրայելի ցեղասպանությունը Գազայում շարունակել է գործը։ Իսրայելի ցնծալից նախարարները հրճվել են ամեն վայրենությունից ու ավելին են ուզել։ Իսրայելական հեռուստատեսային ցանցերը հեռարձակում են սիոնիստ կանանց տեսանյութը, որում նրանք գոռում են, որ իրենց երեխաներն ավելի լավն են, քան նրանց «կեղտոտ արաբ» հասակակիցները, որոնք միայն մահվան են արժանի։ Քաղաքական և մշակութային հաստատությունները, որոնք հանդուրժում են մահվան դաշտերը Պաղեստինում, հիմա Նասրալլայի սպանությունը կդիտարկեն որպես հաղթանակ, իսկ «կողմնակի վնասը»` (700 մարդ սպանվել է օդային հարվածների արդյունքում, ավելի քան 50-ը՝ փեյջերների ու ռացիաների պայթյուններից, չհաշված հազարավոր վիրավորները) որպես անհրաժեշտություն։

Որ Նասրալլան շատ սուր մարտավար և ռազմավար էր, գիտեն թե՛ նրա աջակիցները, թե՛ թշնամիները։ Մի անգամ Նոամ Չոմսկին Սանտա Ֆեում խոսելիս խոստովանեց, որ իր հանդիպած երկու ամենախելացի քաղաքական առաջնորդները Հուգո Չավեսը և Հասան Նասրալլան են, բայց նա չէր կարող դա ասել հանրային։ Երկուսն էլ հիմա մահացել են, ուստի ես կասեմ դա նրա փոխարեն։ Ինքս անձամբ չեմ հանդիպել Նասրալլային, բայց Չոմսկին ապշած էր, թե ինչքան բանիմաց է նա Իսրայելի, Միացյալ Նահանգների ու Արաբական աշխարհում նրանց կավատների վերաբերյալ հարցերում։

Մեյնստրիմ մեկնաբանները հարցնում են` արդյոք նա «անփոխարինելի» է։ Հստակ մոդելը (ինքնուս միլիտանտ աշխատավոր դասակարգից, որն արմատականացել է պատանի հասակում Իրանական հեղափոխության ժամանակ, միլիցիայի առաջնորդ, որը կարողացել է դուրս վռնդել Իսրայելին Լիբանանից՝ ի ուրախություն Արաբական աշխարհի) բարդ է վերաստեղծել։ Նրա հեռարձակումները հմայական համադրությունն էին դասական արաբական խորաթափանց վերլուծությունների և լիբանանյան փողոցի հողեղեն, հոգեբանորեն սուր դրվագների:

Քչերը կարող են համապատասխանել։ Ինչևէ, կան մի քանի փոխարինողներ։ Նասրալլան ուղղակի չափազանց լավ էր պատկերացնում իր ճակատագիրը։ IDF/Մոսսադը տասնամյակներով փորձում էին նրան հանել արանքից։ Նա անձամբ համակարգում էր մի քանի հարյուր կադրերի քաղաքական, կրթական և ռազմական մարզումները։ Իսրայելի պարբերական հարձակումները Համասի առաջնորդների վրա չէին վերացնում խմբավորումը որպես ռազմական ուժ՝ ինչպես հոկտեմբերի 7-ը ցույց տվեց մահաբեր ձևով։ Առաջնորդին կորցնելուց հետո Հեզբոլլահը կգտնի նորին։ Ոչ ոք անփոխարինելի չէ։

Իրանը Իսրայելին պատերազմ կհայտարարի՞։ Բարդ է կանխատեսել։ Իրանական առաջնորդները լավ են գիտակցում, որ դա հենց այն է, ինչ Իսրայելը փորձում է սադրել, բայց Իրան-ԱՄՆ հարաբերություններն ուրիշ տրամաբանություն ունեն։ Թեհրանի կլերիկներն աջակցում էին Իրաքի պատերազմն ու ԱՄՆ միջամտությունն Աֆղանստանում, հույս ունենալով, որ բարի կամքի այդ դրսևորումն ընկերական պատասխան կստանա։ Թերևս Օբաման կթռչի Թեհրան, ինչպես ժամանակին Նիքսոնը Պեկին՝ հաշտություն կնքելու և պայմանագիր ստորագրելու համար: ԱՄՆ-ում Իսրայելի լոբբին վերջ դրեց այս պատկերացմանը։ 

Եվ իրանական առաջնորդներին, ազգայնական նախևառաջ, այդքան ջանքերից հետո փուռը տվեցին։ Քիչ հավանական է թվում, որ նրանք համակողմանի հարձակման կգնան: Իսրայելը, սակայն, գիտի, որ Իսլամական Հանրապետությունը պաշտպանական դիրքում է և գրեթե անկասկած կօգտվի հնարավորությունից՝ հետագա հարվածներ հասցնելու համար:

Հեզբոլլահը վրեժ կլուծի՞։ Շատ հավանական է, բայց նրանք իրենց ժամանակն ու տեղը կընտրեն։ Նեթանյահուն իր երկրում բավականին պոպուլյար է մնում, և նրան սպանելը չի գնահատվի շատ իսրայելցիների կողմից։ Բայց դիմակը պատռված է։ Գազան տեսել է միջազգային օրենքի, մարդու իրավունքների նորմերի, «միջազգային հանրության» հիմնած դատարանների ձախողումն անցած տարում։ Եթե ԱՄՆ առաջնորդները հրաժարվում են Իսրայելին ծնկի գալու կոչ անել, էլ ո՞վ կարող է։

Նասրալլան Իսրայելը հասկանում էր ավելի լավ, քան շատերը։ Նրա հաջորդը ստիպված է արագ սովորել։ Տասնիններորդ դարի գերմանացի փիլիսոփա Բրունո Բաուերը մի անգամ գրել է «միայն նա կարող է հաղթել, ով իր զոհին գիտի ավելի լավ, քան ինքն իրեն»։ Դրան կարելի է զգուշացում ավելացնել։ Ակն ընդ ականը կկուրացնի աշխարհը, վրեժի դեղը թույն է ուղեղի համար։ Դիմադրությունը պետք է ուշադիր կշռադատի՝ նախքան հաջորդ հարվածը։

հոդվածի բնօրինակը՝ New Left Review կայքում