Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավարները` Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ, այսօրվա Կոնգրեսի հանրահավաքից առաջ դուրս եկան Կորյուն փողոցի վրա գտնվող Կոնգրեսի գրասենյակից և երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, որտեղ արդեն հազարավոր մարդիկ հավաքված սպասում էին հանրահավաքի մեկնարկին: