Հունիսի 6-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Բորյան փողոցի թիվ 1 շենքի մոտից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Գառնիկ Խ.-ին, ով 2010 թ. հոկտեմբերի 12-ից ՌԴ Դոնի Ռոստովի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասի /սպանության սպառնալիք/ մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն, հայտնում են Ոստիկանությունից: