Ամերիկյան Տեխաս նահանգի շրջաններից մեկում գտնվող տուն ժամանած ոստիկանները, որոնց ենթադրյալ ականատեսը տեղեկություններ էր հաղորդել մարդկանց զանգվածային թաղման մասին, ոչ մի սպանության ապացույց չեն հայտնաբերել:
Շրջանի շերիֆի ներկայացուցիչ Ռեքս Էվանսը հայտարարել է, որ դիակների հետքեր նշված հասցեում չեն հայտնաբերվել, հայտնում է AP-ն:
The Houston Chronicle պարբերականի փոխանցմամբ, ոստիկանները թարմ արյան հետքեր են հայտնաբերել, սակայն դրանց ծագումը բոլորովին քրեական բնույթի չէ, իսկ տհաճ հոտը պայմանավորված է եղել աղբակույտով: Ավելի ուշ պարզվել է, որ դիակների մասին տեղեկություններ հաղորդած կինը ինքնակոչ պայծառատես է: Նա երկու անգամ ոստիկանություն է զանգահարել, իսկ երբ նշված վայրում ոստիկանները ոչինչ չեն հայտնաբերել, կինը զանգահարել և մեկ այլ վայրի անուն է նշել: