Home / Հայաստան / Վիրաբույժը հրաժարվել է վիրահատել Քիմ Քարդաշյանի հայկական քիթը

Վիրաբույժը հրաժարվել է վիրահատել Քիմ Քարդաշյանի հայկական քիթը

Պլաստիկ վիրաբույժը հրաժարվել է վիրահատել ամերիկյան շոու-բիզնեսի ներկայացուցիչ, ծագումով հայ Քիմ Քարդաշյանի քիթը:

«Ես այցելեցի վիրաբույժին և խնդրեցի նրան շտկել իմ հայկական քիթը, սակայն նա ասաց, որ չի պատրաստվում այն վիրահատել, որովհետև ես դրա կարիքը չունեմ: Չնայած դրան, ես նկատել եմ, որ որոշ լուսանկարներում իմ քիթը չափից դուրս հայկական է երևում: Ես հաճախ գլուխս ներքև եմ պահում, որպեսզի քթիս շողքը չերևա», – լրագրողների հետ զրույցում ասել է Քարդաշյանը:

Քարդաշյանը, այնուամենայնիվ, որոշել է լսել վիրաբույժին, սակայն զարմանք է արտահայտել, որ նույն վիրաբույժն առաջարկել է իր քրոջ` Քորթնիի քիթը վիրահատել:

«Մինչդեռ Քորթնին դա չէր ցանկանում, նա ինձ հետ եկել էր ձեռքս բռնելու համար», – Քարդաշյանի խոսքերն է փոխանցում Contacmusic-ը:

Քորթնի Քարդաշյան

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Քիմ Քարդաշյանը խոսել էր նաև իր «հայկական հետույքի» մասին` նշելով, որ այն վիրահատության չի ենթարկել:

«Ես հպարտ եմ իմ հարստությամբ և այդ ամենն իմն է: Ես կոսմետիկ վիրահատություն չեմ տարել: Ոչինչ չեմ արել քթիս կամ հետույքիս հետ: Ոչ մի ներարկում: Ես ինձ դուր եմ գալիս այնպիսին, ինչպիսին կամ», – ասել է Քարդաշյանը: