Այսօր 20:45-ի սահմաններում Հայ Ազգային Կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստների՝ Սարգիս Գևորգյանին, Վահագն Գևորգյանին, Սարգիս Խաչատրյանին և Դավիթ Քիրամիջյանին Պուշկին-Մաշտոց պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանության բաժին:
Երիտասարդները ՀԱԿ-ի հունիսի 30-ի հանրահավաքին ընդառաջ բաժանելիս են եղել Հայ Ազգային Կոնգրեսի թերթերը:
Ոստիկանության բաժնից երիտասարդներին բաց են թողել ժամը 21:25-ի սահմաններում:
Այլ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ: