Home / Հայաստան / Վրաստանում ֆոտոլրագրողների հանդեպ որս է սկսվել. ձերբակալված է նախագահի լուսանկարիչը

Վրաստանում ֆոտոլրագրողների հանդեպ որս է սկսվել. ձերբակալված է նախագահի լուսանկարիչը

Associated Press լրատվական գործակալության ֆոտոլրագրող Շախ Այվազովը ձերբակալվել է Թբիլիսիում, հայտնում է վրացական  InterPressNews-ը:

Իրավապահ մարմինները ձերբակալվել են նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի անձնական լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեին և  նրա կնոջը` Նատիա Գեդենիձեին, ինչպես նաև Վրաստանի ԱԳ նախարարության ֆոտոլրագրող Գիորգի Աբդալաձեին և Եվրոպական ֆոտո գործակալության աշխատակից Զուրաբ Կուրցիկիձեին:

Իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկում են անցկացրել ձերբակալվածների տներում` վերցնելով բջջային հեռախոսներն ու համակարգիչները:

Որևէ պաշտոնական տեղեկատվություն այս առնչությամբ առայժմ չկա: Գաղտնի են պահվում նաև ֆոտոլրագրողների ձերբակալության պատճառները: