Home / Հայաստան / Մհեր Մկրտչյանի կնոջ աճյունը հողին են հանձնել 10 հոգով

Մհեր Մկրտչյանի կնոջ աճյունը հողին են հանձնել 10 հոգով

Սևանի հոգեբուժարանի ղեկավար Գագիկ Կարապետյանը Դոնարա Մկրտչյանի մահվան լուրը հայտնել է խաղընկերներին, սակայն երկու օր որևէ արձագանք չի եղել, գրում է «Ազգ»-ը:

Կարապետյանը անձամբ է կազմակերպել դերասանուհու հոգեհանգստի, հոգեհացի բոլոր արարողությունները (իրենց հաստատության բյուջեից)։ Դերասանուհու խաղընկերները տարբեր ատյաններ աղմուկ են բարձրացրել, որ Դոնարա Մկրտչյանի դագաղը բերվի Երևան և ինչպես հարկն է վերջին հրաժեշտ տան անվանի դերասանուհուն։ Սակայն փոխարենը մի քանի արվեստագետներ գնացել են Սևան, մասնակցել հոգեհանգստի կարգին, աճյունը բերել Երևան և 10 հոգով հողին հանձնել Սպանդարյանի գերեզմանատանը։