Ղարաբաղի հետ հնարավոր պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը Կովկասի վերջնական բռնազավթման հրաշալի հնարավորություն կստանա: Նման կարծիք է հնչեցրել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դմիտրի Լորդկիպանիձեն` մեկնաբանելով Ադրբեջանի վարչապետ Ալի Հասանովի հայտարարությունն առ այն, որ, եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը միևնույն ուղղությամբ ընթանա, Ադրբեջանը կարող է պատերազմ հայտարարել:
«Ղարաբաղյան պատերազմի վերսկսումը Վրաստանի համար նշանակում է Գյումրիի ռազմակայանին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու պատրվակով Լարսի կողմից ռուսաստանյան ստորաբաժանումների մուտքը Հայաստան»,- Լորդկիպանիձեի խոսքերն է փոխանցում «Кавказ Онлайн»-ը: Ղարաբաղում պատերազմի վերսկսման ադրբեջանական սցենարը, ըստ խորհրդարանականի, չի իրականանա առանց Ռուսաստանի հետ համաձայնության: