ՀՀԿ անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը դիմել է դատարան` միջազգային ավիաընկերություններից մեկի դեմ: «Հրապարակի» հետ զրույցում նա հաստատեց, որ դատի է տվել «Չեխական ավիաուղիներին»` փոխհատուցման պահանջով:
Պարզվել է, որ վնասվել է Դավիթ Հարությունյանի` Հայաստան եկող ուղեբեռը: Թե ինչ բեռներ են վնասվել և թե որքան է կրած վնասը, պատգամավորը չասաց:
Ըստ «Հրապարակի»` հայցն ընդունվել է վարույթ, այն քննելու է Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: