Home / Հայաստան / Իտալական քաղաքում արգելել են քյաբաբի վաճառքը

Իտալական քաղաքում արգելել են քյաբաբի վաճառքը

Իտալական Ցիտադելլայի քաղաքային իշխանությունները արգելել են քաղաքում քյաբաբ և այլ «ոչ ավանդական» ուտեստներ վաճառել:

Քաղաքապետի որոշումն արժանացել է հասարակայնության խիստ քննադատությանը:

«Արգելել Ցիտադելլայում քյաբաբ վաճառել նույնն է, ինչ Նյու Յորքում կամ Փարիզում արգելել պիցցան: Այսօր այստեղ 600 ներգաղթյալներ են բնակվում: Ցիտադելլայի քաղաքապետը պետք է գիտակցի դա», – ասել է նահանգի իմիգրացիոն ծառայության աշխատակից Վենետո Աբդուլա Հեզրաջին:

Ցիտադելլայի քաղաքապետը ազգայնական Հյուսիսային լիգայի անդամ է: Հիմնավորելով իր որոշումը` նա հայտարարել է, որ անհրաժեշտ է դադարեցնել «վտանգավոր և տհաճ հոտ ունեցող» ուտեստների վաճառքը:

«Նման ուտեստը մեր ավանդույթի հետ որևէ կապ չունի», – ասել է քաղաքապետ Մասսիմո Բիտոնչին: