Home / Հայաստան / Գևորգ Ղազարյան. «Հայաստանի հավաքականի հաղթանակներն օգնեցին ինձ»

Գևորգ Ղազարյան. «Հայաստանի հավաքականի հաղթանակներն օգնեցին ինձ»

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգի» հարձակվող Գևորգ Ղազարյանը «Օբոլոնի» հետ խաղից հետո, որում ինքը դարձավ հաղթական գոլի հեղինակ, պատմել է, որ խաղից հետո իրեն զանգահարել է հայրը և շնորհավորել հաղթանակի կապակցությամբ:

-Ուրախ եմ, որ մենք հաղթեցինք: Իմ խնդիրն է գոլեր խփել, և դա պետք է միավորներ բերի «Մետալուրգին», – ասել է Ղազարյանը:

-«Մետալուրգի« հաղթանակն օրինաչա՞փ էր:

-Իհարկե: Երեք միավորը շատ կարևոր է մեզ համար: Ծանր հանդիպում ստացվեց:

-Ի՞նչ էին մտածում, երբ Տրաորեն և Դիմիտրովը չէին խփում:

-Պետք էր ուշադիր լինել այդ հնարավորությունների հանդեպ: Փառք Աստծո, մենք սառնասրտորեն էինք գործում սեփական տուգանայինում: Իսկ այնուհետև օգտվեցինք մեզ ընձեռված հնարավորությունից:

-Ինչի՞ մասին էին վիճում «Օբոլոնի» ֆուտբոլիստները մրցավարի հետ, երբ գոլ խփեցիր:

-Նրանք կարծում էին, որ ես խաղից դուրս էի, բայց փոխանցումը հետևել էր «Օբոլոնի» խաղացողից: Խաղից դուրս չկար:

-Գևորգ, ո՞վ է քեզ զանգահարել խաղից հետո:

-Հայրս: Նա հետևել է հանդիպմանը հեռուստացույցով: Հայրս ինձ շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ:

-Հայաստանի հավաքականի հաղթանակները օգնեցի՞ն քեզ դրական լիցքեր ստանալ:

-Շատ օգնեցին: Եվ ինձ, և Մարկոսին:

-Խաղավերջում դժվա՞ր էր:

-Այո: Եվ մենք, և մրցակիցը, հոգնել էինք: Բայց կարողացանք դրական արդյունքի հասնել:

-«Մետալուրգի» նախորդ խաղերի համեմատ քո և խաղընկերներիդ մոտ խաղն աելի լավ է ստացվում:

-Այո: Մենք հավաքել ենք խաղի մի շարք գործոններում: Կարծում եմ` երկրպագուներն իրավունք ունեն մեզանից ավելի լավ խաղ ակնկալել: