Ռուսաստանի Բրյանսկ քաղաքում դատարանը քննելու է հայաստանցու գործը, որ իր անչափահաս որդուն ստիպել է մարիխուանա վաճառել։
Հայաստանցին անցյալ տարվա օգոստոսին Միրնի ավանի մոտակայքում հավաքել է վայրի մարիխուանայի խմբաքանակ, տանը չորացրել և փաթեթավորել է այն` հետագա իրացման նպատակով։
Թմրանյութը գնորդին նա փոխանցել է երեխայի միջոցով։
Հայաստանի քաղաքացուն սպառնում է 5–ից 12 տարվա ազատազրկում։