Home / Հայաստան / Երիտասարդին թույլ չեն տվել նետվել Դավթաշենի կամրջից

Երիտասարդին թույլ չեն տվել նետվել Դավթաշենի կամրջից

Սեպտեմբերի 25-ին` ժամը 12.00-ի սահմաններում, Երևանի Դավթաշենի կամրջից փորձել է ցած նետվել մի երիտասարդ:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը տեղի ուժերով կանխվել է Երևան քաղաքի 16-րդ թաղ. թիվ 25 շենքի բնակիչ, 31-ամյա Արթուր Զարգարյանի ինքնասպանության փորձը: Տուժածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկների կողմից Զարգարյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար: