Home / Հայաստան / Մարգար Օհանյանը ոստիկանության պաշտոնյաների դեմ ցուցմունք չի տվել. փաստաբան

Մարգար Օհանյանը ոստիկանության պաշտոնյաների դեմ ցուցմունք չի տվել. փաստաբան

ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը, ու մեղադրում են առանձնապես խոշոր չափերով պետական միջոցներ վատնելու մեջ, ոստիկանության պաշտոնյաների վերաբերյալ ցուցմունք չի տվել: Այս մասին «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում ասել է Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը:

Վասակյանի խոսքով` Օահանյանը բանտում իրեն նորմալ է զգում և խնդիրներ չունի, «միակ խնդիրը շաքարային դիաբետն է»:

Հարցին, թե արդյոք համապատասխանում է իրականությանն այլ լուրը, թե Օհանյանին նույն խցում են պահում Հովհաննես Թամամյանի հետ, փաստաբանը պատասխանել է, թե տեղյակ չէ. «Ես իրեն չեմ հարցրել, թե իր խցում Հովհաննես Թամամյան կա՞, թե չկա»: