Home / Հայաստան / Բրայզա. Հայաստանն ու Ադրբեջանը Իրանին թույլ չեն տա միջնորդ լինել ղարաբաղյան հարցում

Բրայզա. Հայաստանն ու Ադրբեջանը Իրանին թույլ չեն տա միջնորդ լինել ղարաբաղյան հարցում

Իրանը չի կարող ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդի դեր ստանձնել: Այս մասին SalamNews-ին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:

Նա նշել է, որ Ադրբեջանը և Հայաստանը կողմ են հիմնախնդրի կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդության պայմաններում:

«Այդ իսկ պատճառով մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի գործադրած ջանքերը: Կարծում եմ, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով կողմերի ջանքերի արդյունքում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմական տարբերակն անհնարին է»,- հայտարարել է դեսպանը:

Հիշեցնենք, որ իրանական կողմը բազմիցս պատրաստակամություն է հայտնել միջնորդի դերում հանդես գալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում: