Այսօր Ազգային Ժողովում 2-րդ ընթերցմամբ ընդունվեց «Հանրակրթության մասին օրենքը»: Ըստ այս օրենքի` մինչև 2018 թվականը դպրոցներում չպետք է դասավանդեն միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներ: Այս պահին դպրոցներում դասավանդում են նման կրթություն ունեցող 4500 ուսուցիչներ, որոնց տրվում է 7 տարի ժամանակ` բարձրացնելու իրենց կրթական մակարդակը: Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորելու է Համաշխարհային բանկը, և ուսուցիչների առաջին երկու տարիների ուսման վարձը վճարելու են հենց իրենք:
Այսօր առաջին ընթերցմամբ ընդունվել է նաև կրթական գործունեություն իրականացնողների արտոնագրերի խախտման մասին օրենքը: Խախտման դեպքում արտոնագիրն անմիջապես և առանց զգուշացման կասեցվելու է: Այս օրենքը հիմնականում վերաբերում է մասնավոր բուհերին և հենց այդ գործընթացի հետևանքով 70 մասնավոր բուհերից Հայաստանում այժմ գործում են 35-ը: