«Փաստորեն, ոչ միայն Տյերի Անրիին բախտ վիճակվեց ձեռքով խաղով ճաշակել ճակատագրի հաջողությունը: Այժմ Իռլանդիան էլ գիտի` ինչ է նշանակում օգուտ քաղել մրցավարի սխալներից», – այսպես է սկսվում The Telegraph-ի` Իռլանդիա-Հայաստան հանդիպման մասին հոդվածը:
Պարբերականը գրում է, որ խաղի 26-րդ րոպեին Հայաստանի դարպասապահ Ռոման Բերեզովսկու հեռացումը որոշիչ դեր խաղաց Իռլանդիայի հաղթանակի համար:
Իսպանացի մրցավար Էդուարդո Իտուրալդո Գոնսալեսը հեռացրեց Բերեզովսկուն այն բանից հետո, երբ նա տուգանային հրապարակից երկու մետր հեռավորության վրա ուսով կասեցրեց Սայմոն Կոքսի հարվածը, սակայն մրվացարը, փաստորեն, չնկատեց, որ մինչև գնդակը կհասներ Բերեզովսկուն, Կոքսը ձեռքով խաղաց:
«Գնդակը պարզապես կպավ իմ ուսին, և ես փորձեցի կասեցնել այն,- ասել է Կոքսը,- որոշ դեպքերում դա ստացվում է, որոշ դեպքերում` ոչ, բայց ես չեմ կարծում, որ դարպասապահի կողմից ձեռքով խաղ կար»:
Եթե Կոքսը պատժվեր, Հայաստանը տուգանային հարվածի իրավունք կստանար, բայց բախտը իռլանդացիների կողմն էր, և, 10 ֆուտբոլիստի դեմ խաղալով, նրանք կարողացան փլեյ-օֆի ուղեգիր նվաճել, եզրափակում է հոդվածի հեղինակը: