Ֆրանսիական Բեզյե քաղաքի դպրոցներից մեկում բարձրագույն մաթեմատիկա դասավանդող ուսուցչուհին ինքնահրկիզման փորձ է իրականացրել:
Ֆրանսիայի Կրթության նախարար Լյուկ Շատելի խոսքով` երիտասարդ ուսուցչուհին, բենզինը լցնելով իր վրա, փորձել է ինքնահրկիզվել դպրոցի բակում`աշակերտների աչքի առջև:
Բարեբախտաբար, կրակը հնարավոր է եղել մարել և փրկված կնոջը ուղղաթիռով տեղափոխել են Մոնպելյե:
Ուսուցչուհու արարքի դրդապատճառները հայտնի չեն: