Գործարար Սամվել Մայրապետյանի կինը՝ Գոհար Քյալյանը, ով նախկինում զբաղեցրել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնը, հրաժարվել է անգամ համալսարանում դասավանդելուց կամ ամբիոն ղեկավարելուց։
Ինչպես գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը», Սամվել Մայրապետյանը տիկնոջն առաջարկել է իրենց ընտանիքի սեփականությունը համարվող Հ2 հեռուստաընկերությունում աշխատել որպես տնօրեն։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ` հեռուստաընկերության անձնակազմը շունչը պահած հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Ավելին` այնտեղ ճամպրուկային տրամադրություններ են, որովհետեւ աշխատակիցների մեծ մասը պարզապես անթաքույց հայտարարել է, որ եթե Քյալյանը նշանակվեց հեռուստաընկերության տնօրեն, ապա իրենք ստիպված կլինեն հեռանալ Հ2-ից: