Բաքուն ծանր հանցանքներ է մեղսագրում Լաչինից առևանգված Ռաշիդ Բեգլարյանին
Բաքուն ծանր մեղադրանքներ է առաջադրել օգոստոսի 1-ին Լաչինի շրջանի Աղավնո գյուղի տարածքից առևանգված 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի դատախազությունը նրան մեղադրում է քրեական օրենսգրքի միաժամանակ 5 հոդվածներով, այդ թվում՝ «Խանքենդիի (Ստեփանակերտ) թիվ 3 մանկական հիվանդանոցում պահվող ադրբեջանցի գերիներին խոշտանգելու», ռազմական հանցագործությունների, անօրինական զինված խմբավորումների գործունեությանը մասնակցելու համար։ APA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Պետական անվտանգության ծառայությունը, նշում է, իբր թե Բեգլարյանն ասել է, որ «Խոջալուից Աղդամ գնացող 200 խաղաղ բնակիչ սպանվել և թաղվել է Ասկերանի բերդի շրջակայքում»։ Ըստ ծառայության՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, «1992 թվականի փետրվարի 26-ին զինված կազմավորումները, որոնց թվում էր նաև Բեգլարյանը, ադրբեջանցիների զանգվածային բնաջնջման նպատակով դարանակալել են Ասկերանի բերդի մոտ և ավտոմատներով կրակել են Աղդամի շրջանի ուղղությամբ շարժվող գրեթե 200 խաղաղ բնակիչների վրա, որոնց մեծ մասը կանայք, երեխաներ և ծերեր էին»։ 1962 թվականին ծնված Ռաշիդ Բեգլարյանին «բերման ենթարկելու» մասին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաղորդել էր այս տարվա օգոստոսի 1-ին։ Այն ժամանակ Ղարաբաղյան առաջին պատերազմի և առավել ևս՝ «ռազմական» ինչ-որ «հանցագործությունների» մասին խոսք չկար։ Բաքվից հաղորդել էին, թե Բեգլարյանը ձերբակալվել է «Լաչինի շրջանի Աղավնո գյուղի հատվածում ադրբեջանա-հայկական սահմանը խախտելու համար»։ Բեգլարյանն 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում, որը արդբեջանական շրջափակման պատճառով ամբողջական պաշարման մեջ էր հայտնվել՝ զրկվելով կապից և՛ Ստեփանակերտի, և՛ Գորիսի հետ։ տե՛ս Ռաշիդ Բեգլարյանը խմած էր․ Ղարաբաղի ԱԱԾ Լեռնային Ղարաբաղի ԱԱԾ-ից պարզաբանել էին՝ նա, ամենայն հավանականությամբ, հարբած է եղել, մոլորվել է և հայտնվել հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Ավելի ուշ ԼՂ դատախազությունից հաղորդել են՝ Բեգլարյանը «Հին Շեն գյուղից փորձել է ոտքով շրջանցել Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական անցակետը և հասնել Հայաստան, ճանապարհին առևանգվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից»։ տե՛ս Ադրբեջանը խոստանում է դատել հայազգի տղամարդկանց Ռաշիդ Բեգլարյանի «ձերբակալումից» 2 օր առաջ Լաչինի միջանցքի ադրբեջանական անցակետից՝ Կարմիր Խաչի մեքենայից, առևանգել էին նաև Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանին։ Բաքուն նրան մի շարք ծանր հանցագործություններ էր մեղսագրել։ Նոյեմբերի 7-ին Բաքվի ռազմական դատարանը նրան մեղավոր է ճանաչել «1991 թվականին Մաշալա գյուղի վրա զինված հարձակմանը մասնակցելու» համար և դատապարտել 15 տարվա ազատազրկման։ 68-ամյա տղամարդը իր վերջին խոսում նշել է․ «Ես անմեղ մարդ եմ, ես այնտեղ չեմ եղել, ես դրան չեմ մասնակցել, ինձ կարող եք ստուգել հատուկ սարքերով»։ Երևանը ահազանգել է՝ դատավարությունը ուղղորդված է եղել, չեն հարգվել միջազգային իրավական նորմերն ու մարդու իրավունքների երաշխիքները։
«Ավանդական արժեքներն» ու ընտանիքի բռնությունը հասցրել են դեռահասին ինքնասպանության
Ինքնասպանությունից մի քանի օր առաջ հայտնվել է «Xaytarak» ռուսալեզու տելեգրամ ալիքում․․․
Իմ եղբոր և այնտեղ զոհված բոլոր տղաների մասին. «1489»-ը՝ լավագույն ֆիլմ
— Շողակաթը մանրամասն վավերագրել է ամբողջ ընթացքը՝ որոնումներ, ԴՆԹ թեստ, սպասում, դիարան․ «Սկսեցի նկարել՝ չիմանալով դեռ, թե ինչ է մեզ սպասվում»
ԵՊՀ-ում պայթյունից վիրավորված աշխատակիցներից մեկի վիճակը ծանր Է. կա զոհ
Հրդեհված սենյակը գտնվում է մասնաշենքի նկուղում՝ պոմպակայանի համար էր, ծառայում էր նաև որպես հանդերձարան
Ցմահ պատիժը իմ մասնագիտությունն է․ Գարեգին Սարգսյան
Նուբարաշենի բանտում տեղի ունեցավ «Փակ դռների բաց գրականություն․ գրված և չգրված օրենքների դետերմինիզմ» գրքի շնորհանդեսը
Որ տենց է, դուք էլ Ադրբեջան մի եկեք․ լեզվակռիվ Բաքվի և Վաշինգտոնի միջև
Վաշինգտոն՝ «Ադրբեջանի հետ հարաբերությունները սեպտեմբերի 19-ից հետո նորմալ չեն լինի», Բաքու՝ «ԱՄՆ-ն կարող է զրկվել միջնորդական դերից»
Չեմ ներելու զինվորական հագուստով երգիչներին․ հարցազրույց
— փոքրամասնությունները հակված են իշխանամետ լինել; մենք այստեղ աչքի փուշ ենք; համայնքը միատար չէ․․․
Հրանտ Դինքին սպանած երիտասարդ ֆաշիստը վաղաժամ ազատ է արձակվել
Սամասթը ցուցմունք է տվել՝ սպանության հետևում կանգնած են Տրապիզոնի ոստիկապանապետը ու Ստամբուլի ոստիկանության հետախուզության պետը
Ընտանեկան բռնությունից Հայաստան փախած ինգուշ կնոջը «տեղափոխել են անվտանգ վայր»
Հայ ոստիկանների «շնորհիվ» Ֆաթիմայի գտնվելու վայրը բացահայտվել է․ նրան պետք է պաշտպանության տակ առնել
Հայ ոստիկանները օգնում են բարեկամներին հետապնդել բռնությունից փախած ինգուշ կնոջը
Ձերբակալել են բռնարար ընտանիքից փախած Ֆաթիմա Զուրաբովային և տարել նրան բարեկամների մոտ
Գումար՝ դատվելու փոխարեն. հայոց բանակը չի ձգում
Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած տղամարդիկ Հայաստան վերադառնալուց հետո երեք տարբեր կունենան՝ դատվել, ծառայել, վճարել
Լուկաշենկոն զանգեց և իմացավ, որ Փաշինյանը չի գալու
Բելառուսի նախագահի նախաձեռնած զրույցի ընթացքում Հայաստանի ղեկավարը հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: