2026 թ. մայիս 28, հինգշաբթի
Վիրավոր հնդիկները վիրահատվել են․ Ադրբեջանը թիրախավորել է ՀՀ-ում միջազգային ներդրումները

Վիրավոր հնդիկները վիրահատվել են․ Ադրբեջանը թիրախավորել է ՀՀ-ում միջազգային ներդրումները

Արդեն երկրորդ օրն է՝ Ադրբեջանը գնդակոծում է Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանը․․․

Փաստաբանին ծեծելուց առաջ ոստիկանները հանել են տեսախցիկները

Փաստաբանին ծեծելուց առաջ ոստիկանները հանել են տեսախցիկները

Փաստաբան Կարեն Ալավերդյանի խոսքով՝ իրեն մեղադրանք են առաջադրել զուտ նրա համար, որ բաժանքմունքում փորձել է օգնել պաշտպանյալին, որին այդ պահին ծեծում էին ոստիկաններն ու պարեկները։ Ադրյունքում ինքն էլ է բռնության ենթարկվել, իսկ վերջում՝ հայտնվել մեղադրյալի աթոռին։   «Առանց որևէ իրավական հիմքի իմ նկատմամբ իրականացվել է անհարկի ֆիզիկական ուժի գործադրում, ձերբակալվել եմ, կիրառվել է ձեռնաշղթա և հատուկ միջոցներ», - հունիսի 13-ին հրավիրված ասուլիսին պատմել է փաստաբանը։ Կարեն Ալավերդյանին մեղադրանք են առաջադրել խուլիգանության և պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը խոչընդոտելու համար։ Խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու ստորագրությունը։ Իրավապահները այժմ հայտարարում են, թե ուսումնասիրում են ոստիկանների գործողությունների օրինականությունը։ Մանրամասներ չի հաղորդվում, քանի որ «ծառայողական քննություն է ընթանում»։ Սա առաջին դեպքը չէ, երբ փաստաբանների պալատի անդամները ահազանգում են ոստիկանական բաժանմունքում բռնության ենթարկվելու մասին։ Այս տարվա փետրվարին փաստաբաններ Էմմանուել Անանյանը ու Մարզպետ Ավագյանը հայտարարել էին, որ էրեբունու բաժանմունքում ոստիկանները ծեծել են իրենց․ նրանք բաժին էին գնացել ձերբակալված և ոստիկանների կողմից բռնության ենթարկված անչափահասներին իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար։  Փաստաբան Ալավերդյանը խոսքով՝ անցած շաբաթ դատարանում միջադեպ է եղել իր պաշտպանյալի և նրա ընկերոջ միջև։ Ոստիկաններն իր պաշտպանյալին են մոտոցել, երբ իրավիճակն արդեն հարթված էր, և առանց հիմքեր ներկայացնելու նրան բերման են ենթարկել Կենտրոնի բաժին։ Փաստաբանը գնացել է նրանց հետևից։ «Բացեցի աշխատասենյակի դուռը և հայտնաբերեցի պաշտպանյալիս՝ ձեռնաշղթաները հետևից ամրացված, բերանի վրա գետնին ընկած, և ոստիկանության 5-6 ծառայողներ միաժամանակ հարվածներ են հասցնում նրա գլխի, մարմնի տարբեր հատվածներին», - պատմել է փաստաբանը։ Ոստիկանները պահանջել են, որ փաստաբանը հեռանա բաժնից, նա էլ հրաժարվել է։ Ի վերջո՝ նրան էլ են ծեծել և ձերբակալել։ Ծեծի ժամանակ պարեկներից ոչ մեկի վրա տեսախցիկ չի եղել՝ հավելել է փաստաբանը։ Իր հարցին էլ, թե ուր են հագուստին ամրակցվող սարքերը, խոշտանգման մասնակիցները պատասխանել են, թե դրանք լիցքավորվում են։ Փաստաբանների պալատի նախագահը պնդում է՝ ոստիկանները իրավունք չունեին փաստաբանին արգելել գտնվել այն տարածքում, որտեղ նրա պաշտպանյալն է, իրավունք չունեին նույնիսկ խուզարկել նրան, առավել ևս՝ բռնություն և հատուկ միջոցներ կիրառել նրա նկատմամբ։ «Փաստաբանը ծեծի է ենթարկվել իր մասնագիտական գործունեության համա՛ր», - շեշտում են նրա գործընկերները։ «Որպեսզի պատկերացնենք ստեղծված իրավիճակը, մտովի մտնենք ոստիկանության բաժանմունքի այն սենյակ, որտեղ փաստաբանի վստահորդը ձեռնաշղթաներով է՝ ձեռքերը մեջքին, որովայնի վրա պառկած գետնին։ ․․․Ծեծի իրավիճակ է, ի՞նչ պետք է աներ փաստաբան պարոն Ալավերդյանը։ Կարող էր չտեսնելու տալ, դուրս գար սենյակից, հետո հետ գար ու իր ծեծված վստահորդին իրավական օգնություն ցույց տար։ Բայց պարոն Ալավերդյանը միջամտել է, արդյունքում իրեն էլ են ծեծել։  Ծեծել են փաստաբանին, խուզարկել են, որը օրենքով արգելված է, ձեռնաշղթա են կիրառել նրա նկատմամբ ու արցունքաբեր գազ, ընդ որում՝ ձեռնաշղթա հագցնելուց հետո», - ասել է Փաստաբանների պալատի նախկին նախագահ, այժմ ընդդիմադիր քաղաքական գործիչ Արա Զոհրաբյանը։ Հետագա զարգացումները՝ պաշտպանի ձերբակալությունը, առաջադրված մեղադրանքը, ըստ նրանց, տեղի ունեցածը կոծկելու ոստիկանական փորձ են։ «Պատկերացնո՞ւմ եք՝ փաստաբանը գնացել է, ոստիկանությունում խմբակային խուլիգանություն է կատարում։ Ո՞ր են ապացույցները։ Ի՞նչն էր խանգարում՝ մի հատ տեսախցիկ միացնեիք, նկարեիք փաստաբանի «խուլիգանությունը», այսօր մտցնեիք մեր աչքը», - հարցրել է Զոհրաբյանը։ Կարեն Ալավերդյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, քրեական գործ է հարուցվել ՔՕ 450-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից կատարված խոշտանգմանը։ Փետրվարին Էրեբունու բաժնում փաստաբաններին ծեծի ենթարկած օպերլիազորները ազատվել էին աշխատանքից։ Այս պարագայում Ալավերդյանի գործընկերները արդեն խիստ պատիժ են պահանջում։

Տղամարդիկ հարձակվել են տրանս կնոջ վրա իր բնակարանում

Տղամարդիկ հարձակվել են տրանս կնոջ վրա իր բնակարանում

«Դանակի կիրառման սպառնալիքով, հափշտակել են տրանս կնոջ բջջային հեռախոսը և հեռացել․․․»

Քվիրը ինքնություն չի. ազատագրված և օկուպացված տարածքների մասին

Քվիրը ինքնություն չի. ազատագրված և օկուպացված տարածքների մասին

2000-2001 թվականին բացվեց Մոնտե Քրիստոն․․․

Չի՛ կարելի անընդհատ ոտնահարել ժողովրդին օլիգարխատի խաթր

Չի՛ կարելի անընդհատ ոտնահարել ժողովրդին օլիգարխատի խաթր

Զինված մարդասպան ոստիկանը ազատության մեջ է, կինը և երեխաները թաքնվում են

Մեղսունակ մարդասպան ոստիկանը ազատության մեջ է, կինը և երեխաները թաքնվում են

Մեղսունակ մարդասպան ոստիկանը ազատության մեջ է, կինը և երեխաները թաքնվում են

Իրավապահ համակարգում աշխատող ամուսիններն իրենց զգում են վստահ և անպատժելի, քանի որ․․․

Կոտրված ոտքով երեխան Վանաձորի ղեկավարից տիկնիկ է ստացել

Երեխաների օրվան նվիրված հանդեսի ժամանակ ընկել է բեմի մետաղական կամարը, պարախմբի երեխաներից մեկը կոտրվածներով․․․

Ղարաբաղի ընդդիմության մի մասը բողոքում է տեղաշարժի աննախադեպ ակտիվացումից

Ղարաբաղի ընդդիմության մի մասը բողոքում է տեղաշարժի աննախադեպ ակտիվացումից

Հունիսի 4-ից սկսած Ղարաբաղից Հայաստան և Հայաստանից Ղարաբաղ մարդկանց տեղաշարժը մասնակիորեն վերականգնվել է։ Համացանցում տեսանյութեր են հայտնվում, որոնցում երևում է՝ ինչպես են հայերն անցնում ադրբեջանական անցակետով։ Կին-սահմանապահները ստուգում են անձնագրերը, հարցեր են տալիս։ Տղամարդ-սահմանապահները հսկում են տարածքը։ Ադրբեջանական լրատվամիջոցները սա ներկայացնում են որպես միջանցքի «անխափան» գործունեության վկայություն։ Մարդկանց տեղաշարժը իրականացվում է բացառապես ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ։ Երբեմն անցակետով նաև Կարմիր Խաչի մեքենաներն են գնում (գրեթե մեկ ամիս ԿԽՄԿ-ն միջանցքից չէր օգտվում՝ բանակցում էին կարգի շուրջ)։ Ադրբեջանցիները ստուգում են նաև հումանիտար առաքելության մեքենաները՝ բուժառուների և նրանց ուղեկցողների անձնագրերը։ Մայիսի սկզբից (ադրբեջանական անցակետի տեղադրումից և առաջին գործարկումից հետո) ճանապարհը հսկում է նաև Ղարաբաղի ոստիկանությունը։ Որպեսզի մարդիկ «չհայտնվեն ադրբեջանական քարոզչության թակարդում»՝ ղարաբաղցի ոստիկանները կանխում են միջանցքից (հետևաբար՝ նաև անցակետից) օգտվելու փորձերը։ Պաշտոնական Ստեփանակերտը, մինչ այդ, * պահանջում է ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ ապահովել միջանցքով մարդկանց և բեռների անխափան, անխոչընդոտ տեղաշարժը, * հիշեցնում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մասին, համաձայն որի Լաչինի միջանցքը պետք է գտնվի բացառապես ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, * հայտարարվում է, որ ադրբեջանական անցակետը ապօրինի է։ Անվտանգության երաշխիքների բացակայության պայմաններում Ստեփանակերտը սկզբում խուսափում էր արտոնել սեփական քաղաքացիների՝ անցակետով տեղաշարժը։ Հետագայում որոշ բացառություններ արվեցին՝ ծանր հիվանդների համար, որոնց ուղեկցում էր Կարմիր խաչը, և անհետաձգելի խնդիրներ ունեցող քաղաքացիների համար, որոնց ուղեկցում էին ռուս խաղաղապահները։ տե՛ս Ղարաբաղի հայերին խեղդում են․ Շուշիում տոն է Ղարաբաղի ընդդիմության մի մասը այժմ բողոքում է տեղաշարժի աննախադեպ ակտիվացումից։ Նախագահ Արայիկ Հարությունյանին նրանք մեղադրում են ապօրինի անցակետը լեգիտիմացնելու համար։ Ինչո՞ւ է Արցախի իշխանությունը խախտել իր իսկ սահմանած կարմիր գիծը և որոշում կայացրել, որ արցախցիները պետք է օգտվեն Լաչինի միջանցքում տեղակայված ադրբեջանական անցակետից՝ այս հարցի պատասխանը «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժման անդամները երեկ կայացած հանդիպման ժամանակ փորձել են պարզել հենց Հարությունյանից։ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» ստեղծվել է ռուսաստանցի միլիարդատեր, անցյալ տարի Ղարաբաղ տեղափոխված, Ղարաբաղի պետնախարար դարձած և պաշտոնանկ արված Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ։ Այժմ Վարդանյանը ղարաբաղյան ընդդիմության առաջնորդներից մեկն է, ըստ տեղացիների՝ մրցում է Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, ԱԽ-ի նախկին գլխավոր քարտուղար Սամվել Բաբայնի և համագործակցում նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ։ Ճակատին անդամակցում են Ղարաբաղի գործող պատգամավորները և մի շարք հասարակական գործիչներ։ տե՛ս Քաղաքական խաղեր, մոսկովյան ոճ․ հանրահավաք Ստեփանակերտում Հանդիպումից հետո հայտարարվել է, թե ադրբեջանական անցակետից օգտվելու որոշումը նախագահը բացատրել է հանրային պահանջով։ «Որոշում էր կայացվել, որ դա կարմիր գիծ է։ Մեզ համար անընդունելի, չգիտենք ինչ-ինչ պատճառներով՝ այսօր դա այլևս կարմիր գիծ չէ։ Արդեն իշխանության կողմից որոշում է ընդունվել, որպեսզի քաղաքացիները անցնեն։ Արայիկ Հարությունյանը փորձեց դա ներկայացնել որպես հանրային պահանջ, փորձեց մեզ բացատարել, որ դա հանրային պահանջ է, շատ մարդիկ տարբեր հարցեր ունեն, խնդիրներ ունեն։ Չնայած մինչև այդ էլ Կարմիր խաչը... մեր համար էն ժամանակ ընդունելի էր, որ Կարմիր խաչի միջոցով մեր հիվանդներին տեղափոխենք։ Սակայն տեսնում ենք, որ արդեն շատ ավելի լայն շրջանակներ են սկսել օգտվել, որը անընդունելի է մեր համար», - մեկնաբանել է Ղարաբաղի խորհրդարանաի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։ Գալստյանը վստահ է, որ նման հանրային պահանջ Ղարաբաղում չկա։ Ասում է՝ ավելի քան 60 հազար մարդ (որոնց թվում է, ի դեպ, նաև Արայիկ Հարությունյանը) միացել է «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքին, որում հստակ գրված է, որ Լաչինի միջանցքում տեղադրված «ադրբեջանական անցակետը կարմիր գիծ է»։ Դեռևս «բնապահպանական բլոկադայի» օրերին շրջափակման մեջ մնացած մարդիկ մասնավոր զրույցներում բողոքում էին կոռուպցիայից (խաղաղապահները մարդկանցից փող են վերցնում՝ Հայաստան անցակացնելու, Հայաստանից հետ բերելու համար, հարուստները և պետական որոշ պաշտոնյաներ երբ պետք է՝ կարողանում են գնալ-գալ, աղքատները փակի տակ են մնացել և այլն)։ Ընատեկան, կրթական, առողջական, աշխատանքային հարցեր կան, շատերը ստիպված փող էին վճարում՝ Հայաստան գալու, Հայաստանից հետ վերադառնալու համար։ Ստվերային այս գործարքների մասին պարբերաբար ակնարկում էին նաև ընդդիմադիր ակտիվիստները։ Հրապարակավ խոսելուց մարդիկ խուսափում էին։ տե՛ս Մեզ վտարում են, բացեք ճամփեն Մյուս կողմից՝ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց հարազատները բողոքում էին (այդ թվում՝ հրապարակավ) որ անցակետի տեղադրումից հետո հերթերը մեծացել են, ամիսներով սպասում են՝ երբ են հիվանդներին տեղափոխելու Հայաստան։ տե՛ս Ադրբեջանական անցակետը հայերին ճնշելու համար է. երկու օրինակ Ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո խնդիրները ավելի են բարդացել։ Սկզբում հույս կար, որ ռուսական կողմին կհաջողվի հասնել հսկիչ կետի հեռացմանը։ Բանակցությունները, սակայն, արդյունք չեն տվել։ տե՛ս Ռուսաստանին ուղղված գանգատներ կան, բայց ավելի լավ այլընտրանքներ չկան տե՛ս Քառօրյա բանակցությունների մասին՝ Երևանից և Բաքվից Ընդդիմադիր պատգամավորը այս հարցերից չի խոսել, փոխարենը՝ հիշեցրել է, որ ադրբեջանական անցակետը անվտագ չէ․ «․․․Կոնկրետ ինչը՝ ես չեմ կարող ասել, բայց խոսալով մարդկանց հետ, ովքեր որ գալիս են, գնում են, խոսում են, որ շատ անհարգալից վերաբերմունք է լինում, որը որ անընդունելի է, հային վայել չէ այդ ճանապարհով գնալը․․․»։ Պարզ չէ նաև՝ ինչ է լինելու արցախյան պատերազմի մասնակիցների (այսչնքն՝ Ղարաբաղում ապրող տղամարդկանց մեծ մասի) հետ։ Որքանո՞վ է անվտանգ նրանց տեղաշարժն այդ անցակետով։ Երաշխիքներ, որ մարդկանց այնտեղից չեն առևանգի, չեն տանի Բաքու, ինչ-որ մեղադրանքներ չեն առաջադրի, չկան։ տե՛ս «Ադրբեջանի ցուցակում սաղս սև ենք»․ ղարաբաղցիները կանչում են փողոց «Չկա հայկական կողմից որևէ երաշխիք, որևէ գործողություն չենք տեսնում, որ եթե հանկարծ խնդիր ստեղծեն, ինչպե՞ս ենք մենք վերաբերվելու, ի՞նչ ենք մենք անելու։ Հույսներս ամբողջովին ռուս խաղաղապահների վրա է, հայկական որևէ երաշխիք չկա։ Ռուսական միգուցե կա, ես տեղյակ չեմ», - Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո ասել է Դավիթ Գալստյանը։ «Լեռնային Ղարաբաղում արդեն մի քանի ամիս չկան գազ և էլեկտրաէներգիա, Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված: Այժմ մթերքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղ իրականացվում են ռուս խաղաղապահների աջակցությամբ, դա սահմանափակ քանակի մթերքներ են: Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է, և դա նույնպես շատ կարևոր հարց է, որը, վստահ եմ, այսօր կքննարկենք», - Վլադիմիր Պուտինի հետ այսօրվա հանդիպման մեկնարկին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը քննարկման առարկա է, բայց շրջփակումն ու էներգետիկ ճգնաժամը առ այժմ չեն վերացվել։

Վարչապետի որդուն առևանգողը մեղավոր է և ազատ

Գայանե Հակոբյանն ընդունե՞լ է իր մեղքը՝ հարցրել են լրագրողները։ Փաստաբանները պատասխանել են․ «Միգուցե ձեր ենթադրությունները ճիշտ են․․․»։

Ղարաբաղի հարցը փակված է, բայց լուծված չէ

Ղարաբաղի հարցը փակված է, բայց լուծված չէ

Ստիպված ենք դիմել անազատության սիրահարներին

Կոյուղաջրերը տներ է լցվում Սևանի ղեկավարության թողտվությամբ