Անթույլատրելի է Մնացական Մարտիրոսյանին դատարանի նախագահ նշանակելը
- Պահանջում ենք նախագահ Վահագն Խաչատուրյանից՝ չնշանակել Մարտիրոսյանին Երևան քաղաքի առաջին ատյանի․․․
Հայկ Վիրաբյանը որոնվում է որպես անհետ կորած
31-ամյա Հայկ Վիրաբյանի մասին տեղեկություններ իմացողներին խնդրում են զանգահարել 094 444435 կամ․․․
Նախարարին առաջարկում են քննարկել նոր օրենքի անհասանելի տարբերակը
- Պարոն Սիմիդյան, հունվարի 19-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ Ձեր հանդիպման ժամանակ հարց բարձրացվեց․․․
«Ոստիկանական» մզկիթի պայթեցումը «սպասելի» էր
Պակիստանի Փեշավար քաղաքի մզկիթներից մեկում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 32, վիրավորվել՝ 150 մարդ․․․
Սադրիչները հրեա ծայրահեղականներն են․ հայ քահանա
Հրեա ծայրահեղականները հարձակվել են Երուսաղեմի հայերի և Հայոց պատրիարքարանի վրա՝ հայտարարել է պատրիարքարանի դիվանապետ․․․
Ժամկետայինը պատահաբար կրակել է համածառայակցին․ ՔԿ
Վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ․․․
Իրանում տեղի ունեցածի տրամաբանական ծուղակները
...երբ ջանք չի խնայվում գտնել մեն-միակ պատճառ՝ կլինի Երուսաղեմում պայթյունը, Ռուսաստանին տրամադրվող դրոնները, Իրանում Ադրբեջանի...
Կալանավորին դանդաղ սպանել են. Հայաստանը 20 հազար կվճարի
Բժիշկը մի քանի անգամ արձանագրել է, որ կալանավորի վիճակը վատանում է, բայց ոչինչ չի արել․ առանց հիվանդանոց հասնելու տղամարդը մահացել է
Բժիշկները շարունակում են թքել զորակոչիկների առողջության վրա
Իրավական այլ ակտերի և վարչարարության այնպիսի հիմնարար սկզբունքի խախտմամբ, ինչպիսին է վարչարարության օրինականության սկզբունքը․․․
Կնոջ դեմքի աղավաղման պատվիրատուն սիգարետ է գողացել․ ՔԿ
ՔԿ- պնդում է, որ 32-ամյա շիրակցի տղամարդը գումարի դիմաց՝ 42-ամյա վաղարշապատցու պատվերով, փորձել է ծծմբական թթու լցնել վերջինիս կնոջ դեմքին
Աֆղանստանում սպանում է նաև ցուրտը
25 միլիոն մարդ ապրում է աղքատության մեջ, 6 միլիոն մարդ սովի է մատնված․ միջազգային պատժամիջոցները չեն հանվում
«Ընտանեկան դրդապատճառով» զինված հարձակում Իրանում Ադրբեջանի վրա
Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում իրականացրած անձը ձերբակալվել է, հայտարարել է Թեհրանի ոստիկանապետ Հոսեյն Ռահիմիին։ Հարձակվողն, ըստ նրա, «առաջնորդվել է անձնական դրդապատճառներով»։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, վաղ առավոտյան 50-ն անց տղամարդը՝ մեքենայով, որում գտնվում էին նրա 14-ամյա աղջիկն ու 7-ամյա տղան, առավոտյան մոտեցել է Ադրբեջանի դեսպանատան վարչական շենքին և շենքի նախասրահում սկսել է կրակել։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ «կալաշնիկով ինքնաձիգով զինված անձը սպանվել է դիվանագիտական առաքելության անվտանգության ծառայության ղեկավարին»։ Անվտանգության ևս երկու աշխատակիցներ վիրավորվել են, նրանց վիճակը գնահատվում է բավարար։ Վկայակոչելով Թեհրանի ոստիկանապետին՝ իրանական ԶԼՄ-ները գրել են, որ ձերբակալված տղամարդը հարցաքննության ընթացքում ցուցմունք է տվել և ասել, որ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակվել է անձնական և ընտանեկան խնդիրների պատճառով։ Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը՝ հղվելով «որոշ տվյալների», հայտարարել է, թե հարձակվողը Իրանի քաղաքացի էր։ Ադրբեջանի նախագահը հարձակումը «ահաբեկչություն» է որակել և պահանջել «պատժել ահաբեկիչներին»։ Ադրբեջանը մտադիր է տարհանել Թեհրանի դեսպանատունը՝ ըստ Սպուտնիկի, թուրքական TRT Haber-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։ Բաքուն չի համարում, որ դեսպանատան վրա հարձակումն իրականացվել է անձնական դրդապատճառներով։ Տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը իրանական կողմի վրա է՝ հայտարարել է Հաջիզադեն․ «Վերջին ամիսներին իրանական ԶԼՄ-ները մասշտաբային հակաադրբեջանայան քարոզ են վարում․ հենց դա է դրդել հարձակման», - TRT Haber-ի հետ զրույցում նշել է ադրբեջանցի դիվանագետը։ Իրանի արտգործնախարարությունը հավաստիացրել է, որ միջադեպը հետաքննվում է հատուկ ջանադրությամբ։ Նախարարությունը դիմել է տեղական լրատվամիջոցներին․ «Նախաքննությունը ցույց է տալիս, որ տեղի ունեցածն «անձնական» բնույթ է կրել, ուստի՝ միջադեպը լուսաբանելիս Իրանի ԶԼՄ-ները պետք է զգույշ լինեն»։ տե՛ս Բաքուն ու Թեհրանը շարունակում են բացահայտել միմյանց «ահաբեկիչներին»