2026 թ. մայիս 29, ուրբաթ

Ինչպե՞ս դառնալ աշխարհի ամենահարուստ մարդը. շահագործել աշխատողներին

Շանհայում Tesla-ի Giga գործարանը ստիպում է իր աշխատողներին աշխատել այնքան մինչև հասնեն արտադրության թիրախներին։ 

Միշել-Փաշինյան-Ալիև «անկեղծ և արդյունավետ» երրորդ հանդիպումը

Միշել-Փաշինյան-Ալիև «անկեղծ և արդյունավետ» երրորդ հանդիպումը

Առաջնորդները համաձայնել են, որ անհրաժեշտ է ապաշրջափակել տրանսպորտային կապերը․․․

Հակաթուրքական ատելությամբ կյանքն իմաստավորելուց հրաժարվելու հրամայականը

Հակաթուրքական ատելությամբ կյանքն իմաստավորելուց հրաժարվելու հրամայականը

Խաղաղության այսօրվա պահանջը հրաժարում է ոչ թե ԼՂ հայերի իրավունքների պաշտպանությունից, այլ հողային պահանջատիրությունից․․․

Օգանովսկին Ղարաբաղի բեսպրեդելի երեսն է

Օգանովսկին Ղարաբաղի բեսպրեդելի երեսն է

Նախագահի խոսնակը հայտարարում է, թե՝ Ղարաբաղում օրենքի առաջ բոլորը հավասար են, իսկ հրապարակում կրակողն արդեն հաջորդ օրը ազատության մեջ է․․․

Լիտվայի նախագահը, ժողովրդավարության ֆորումն ու Հայաստանի ընդդիմությունը

Լիտվայի նախագահը, ժողովրդավարության ֆորումն ու Հայաստանի ընդդիմությունը

Լիվտայի նախագահ Ընդդիմության շարժման հերթական առավոտը մեկնարկեց Բաղրամյան 26-ում։ Նախագահ Վահագն Խաչատրյանը հյուրընկալում էր Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային, ով մինչ այդ պաշտոնական այցով մեկնել էր Բաքում։ Դիմացի մայթին ոստիկանական պատնեշ էր։ Պատնեշի հետևից ընդդիմադիր ակտիվիստները, այդ թվում՝ դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը, վանկարկում էին «Առանց Նիկոլ Հայաստան»։ Ընդդիմադիրներն ավելի վաղ Նաուսեդային նամակ էր գրել։  «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը և, հետևաբար, այլևս լեգիտիմ չէ՝ նամակով դիմել ենք Լիտվայի նախագահին՝ առաջարկելով հանդիպել նաև մեզ հետ», - հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքի դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Սաղաթելյանի թիմակիցները շուրջ կես ժամ նախագահականի մոտ էին՝ վանկարկում էին և սուլում։ Երբ Լիտվայի նախագահը մտավ Բաղրամյան 26, նրանք հեռացան հաջորդ ակցիային։ Վահագն Խաչատրյանի հետ հանդիպումից հետո Նաուսեդան հայտարարեց, որ Լիտվան օժանդակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերմանը և նույն նպատակին ուղղված՝ Եվրամիության խորհրդի նախագահի ջանքերին (մայիսի 22-ին Բրյուսելում տեղի կունենա Փաշինյան-Ալիև-Միշել հերթական հանդիպումը)։ Նույնաբովանդակ հայտարարություններին արվել նաև նաև Բաքվում՝ Ադրբեջանի նախագահի հետ մայիսի 18-ի բանակցություններից հետո։ Իլհամ Ալիևն այդ հանդիպմանը հավաստիացնում էր, թե Ադրբեջանը ուզում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, «կարգավորել հարաբերություններն ու շրջել թշնամանքի էջը»։ Հայկական ֆորում «Մարիոթ» հյուրանոցում միջոցառում էր։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» տեղական և «Freedom House» միջազգային կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի էր ունենում «Ժողովրդավարության հայկական ֆորումը», որին, ի թիվս այլ պաշտոնյաների, մասնակցում էին Նիկոլ Փաշինյանն ու արևմտյան դեսպանները։  Լիտվայի նախագահի համար նախատեսված ակցիայից հետո ընդդիմադիրները շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ։ Ավանդական «Նիկոլ՝ դավաճան» և «Առանց թուրքի Հայաստան» կարգախոսներից բացի՝ Մարիոթի մոտ հավաքված ցուցարարները վանկարկում էին նաև «Առանց Թրեյսի Հայաստան»՝ նկատի ունենալով ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Օրեր առաջ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը մի հարցազրույց էր հրապարակել, որում Լին Թրեյսը հայտարարել էր․ «Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին եւ մեկ անգամ եւս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ»: Հայտարարությունը վրդովվեցրել էր Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» և ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի ղեկավարած «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչներին, ովքեր արդեն շուրջ 20 օր է՝ փողոցային ակցիաներ են անում։ Քննադատությամբ էր հանդես եկել նաև Հայ Դատը։ Ընդդիմությունը Թրեյսի խոսքերը երկակի ստանդարտների դրսևորում էր որակել՝ մեղադրելով նրան կողմնակալության և ցուցարարների նկատմամբ ոստիկանական անհամաչափ ուժի կիրառումն անտեսելու մեջ։  Հետագայում պարզվել էր, որ ամերիկացի դեսպանի հետ հարցազրույցն «Արմենպրեսը» նախքան ընդդիմության անհնազանդություններն էր արել՝ ապրիլի 29-ին։ Ստեղված իրավիճակին Լին Թրեյսն անդրադարձավ է նաև այսօր՝ «Ժողովրդավարության հայկական ֆորումի» իր ելույթում։ «Այն, ինչ մենք տեսնում ենք ռեպորտաժներում, տեսանյութերում՝ անհամաչափ ուժի կիրառում է։ Այս դեպքերը պետք է հետաքննվեն, այս ոլորտում պետք է պատասխանատվություն լինի։ Եվ մենք տեսել ենք ազդակներ, որ կառավարությունը ցանկանում է հետաքննել այս դեպքերը», - հայտարարեց Թրեյսը՝ ընդգծելով, որ «ցուցարարները ևս ունեն պատասխանատվություն» և պետք է ակցիաները խաղաղ իրականացնեն։ Ֆորումին ելույթ ունեցավ նաև Նիկոլ Փաշինյանը։ Ընդդիմադիր պատգամավորները ինչ-որ պահի ներխուժեցին հյուրանոց․ համաժողովի դահլիճ նրանց մտնել չթողեցին։ Միջանցքից պատգամավորներ Հայկ Մամիջանյանը, Աննա Մկրտչյանը, Աննա Գրիգորյանը, Ագնեսա Խամոյանը միջանցքից վանկարկում էին «Նիկոլ, դավաճան»՝ անգլերենով:

Յուրի Խաչատուրովի որդին կալանավորվել է

Յուրի Խաչատուրովի որդին կալանավորվել է

ՔԿ-ն պնդում է, որ «ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած Իգոր Խաչատուրովը գտնվել է թմրամիջոց օգտագործած վիճակում»: 

Յուրի Խաչատուրովի որդին կկալանավորվի

Յուրի Խաչատուրովի որդին կկալանավորվի

Տվյալներ են ստացվել նաև, որ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացի Իգոր Խաչատուրովը հիշյալ միջադեպի ժամանակ առերևույթ գտնվել է թմրամիջոց․․․

Ժիժեկը հոդված է գրել Ուկրաինայի մասին

Ժիժեկը հոդված է գրել Ուկրաինայի մասին

Հատուկ ռուսական ճշմարտության համաձայն՝ hավատքը չեղյալ է ճանաչում գիտելիքը...

Պամիրցիների սպանությունը՝ Դուշանբեի հերթական «հակաահաբեկչական օպերցիան»

Պամիրցիների սպանությունը՝ Դուշանբեի հերթական «հակաահաբեկչական օպերցիան»

«Հակաահաբեկչական» հերթական «գործողության» արդյուքնում տաջիկ ուժայինների կողմից 8 մարդ է սպանվել

Վանեցյանին միացած Գալեյանները կդատվեն սպայի վրա հարձակվելու համար

Վանեցյանին միացած Գալեյանները կդատվեն սպայի վրա հարձակվելու համար

Կոնկրետ ինչ է տեղի ունեցել՝ Վանեցյանը չի ասել։ Ըստ նրա, ցուցարարները պահանջում էին «հարցաքննել այդ մարդուն», հետո «վրդովվել են»․․․

Կապանի ոստիկանությունը չի քննել քոչարյանական լրագրողի «խիստ մտահոգությունը»

Կապանի ոստիկանությունը չի քննել քոչարյանական լրագրողի «խիստ մտահոգությունը»

Կապանի բաժնի գործելաոճը ևս մեկ անգամ փաստում է, որ նյութերի նախապատրաստումը օբյեկտիվորեն չի իրականացվել։ Բողոքում․․․

Ողբերգական ամսաթիվ․ ինչ բերեց Սովետը Ղրիմի թաթարների գլխին

Ողբերգական ամսաթիվ․ ինչ բերեց Սովետը Ղրիմի թաթարների գլխին

2015 թվականին Ուկրաինայի Գերագույն Ռադան 1944 թվականին Ղրիմի թաթարների արտաքսումը ճանաչեց որպես ցեղասպանություն։