Ամուսինը հակի թելով խեղդամահ է արել կնոջը
Քննչական կոմիտեի հաղորդմամբ 2020թ. հունվարի 22-ին՝ ժամը 17.30-ին, Տավուշի մարզի բնակչից ահազանգ է ստացվել այն մասին, որ տանը հայտնաբերել է իր կնոջը՝ կախված վիճակում՝ միաժամանակ հայտարարելով, որ կինն ինքնասպան է եղել: Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը հայտնաբերել է 1990թ. ծնված տանտիրուհու դին՝ իրենց տան ննջասենյակի մանկական օրորոցից պարանով կախված վիճակում: Դիակի արտաքին զննությամբ կնոջ մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր: Պարզվել է, որ 30-ամյա կինը ոչ թե ինքնասպան է եղել, այլ դարձել է սպանության զոհ: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքից առաջ ամուսինները վիճաբանել են անձնական հարցերի շուրջ, որի ժամանակ ամուսինը հակի թելով խեղդամահ է արել կնոջը և որպեսզի թաքցնի հանցագործությունը, իմիտացիա է ստեղծել, թե, իբր, կինն ինքնասպանություն է գործել: Քննչական կոմիտեն հայտնում է, որ Տավուշի մարզի 1989թ. ծնված տղամարդը ձերբակալվել է՝ իր կնոջ սպանության կասկածանքով, և ինքնախոստովանական ցուցմունք տվել դեպքի շուրջ:
Առողջապահութեան համապարփակ ապահովագրութեան նախագիծ (մաս 1)
Այս յօդուածով մեր կարգին կ՚անդրադառնանք ԱՀԱ նախագծի առաւելութիւններուն, որոշ խնդիրներուն եւ դիմագրաւած մարտահրաւէրներուն։
Անթույլատրելի գործընթացներ Վայք քաղաքի մոտ հանք շահագործելու ուղղությամբ․ ՀԲՃ
Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը նամակով դիմել է․․․
30-օրյա կալանք՝ և Ալիևների հարստությունը հիշատակող երգը հեռացվեց
Ռեփերի մտերիմները պատմել են նաև, որ ձերբակալվելուց հետո նրան ծեծել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր․․․
Չկան տվյալներ, որ դատավորի պատուհանին դիտավորությամբ էր կրակոց արձակվել
«Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ չնայած երկշերտ ապակու դրսի հատվածը եղել է․․․
Պարտադիր սպանդանոցային մորթը կհետաձգվի, վարկերը թյունինգ կանեն
- Բացառությամբ Երևան քաղաքի սուպերմարկետների և Երևանի ռեստորանային, հանրային սննդի ցանցի, մնացած հատվածում թողնել նույն իրավիճակը․․․
Ռուսաստանն ու «ընկերները» գրոհում են Սիրիայում․ կան զոհեր
Մոսկվան ու Դամասկոսը հերքում են խաղաղ բնակչության ուղղությամբ հարձակումների փաստը, նշելով, որ իրենց համատեղ պայքարը ծայրահեղականների դեմ է։
Գողականների մասին օրենքն ընդունվեց․ «Բարգավաճը» դեմ է, «Լուսավորը»՝ ձեռնպահ
Քրեական աստիճանակարգի բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու, պահպանելու համար քրեական պատասխանատվության կենթարկվեն 7-10 տարի ժամկետով․․․
Վարչապետը խոսել է Գեորգի Կուտոյանի մահվան մասին
Եթե չեմ սխալվում, քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Սա նշանակում է, որ հիմնական․․․
Նոր վիրուսը շարունակում է տարածվել, Հայաստանը փակելու կարիք չկա
Կարող եմ ասել, որ ինքը հայտնի վիրուսի տեսակ է, բայց ոչ հայտնի ենթատեսակ։ Եվ այսօր նաև հետազոտական ուղղությամբ աշխատանքներ են տեղի․․․
Նախնական տվյալներով, զինծառայողը կարող էր մահանալ ձորն ընկնելու հետևանքով
«Հունվարի 21-ին` ժամը 13:15-ի սահմաններում N զորամասի պահպանության․․․
Տղամարդիկ ու կանայք այլևս չեն հանդիպի Դաղստանի լողավազաններում
«Անժի Արենայի» երկու լողավազաններից մեկը կփակվի կանանց համար։ Համալիրի ներկայացուցչի պնդմամբ, այդպես են ցանկացել այցելուները։