2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Օրվա հանդիպումները

Հայաստանի և Թուրքիայի մշնախները, Ազգային ժողովի և Միլլի Մեջլիսի նախագահները, Բագրատ արքեպիսկոպոսը, ՀԱԿ-ն ու Շանքը, Կիրանցի տղամարդիկ՝ մարզպետի հետ

Արեգակնային ակտիվությունը վախենալու չէ մարդկանց համար

Արեգակնային ակտիվությունը վախենալու չէ մարդկանց համար

Չկան ապացույցներ, որ մագնիսազգայունությունը կապ ունի Արևի հետ։

Բանտից տուն տեղափոխվելուց հետո ընդդիմադիրը փակեց կուսակցությունը

Շարունակվել են ոչ միայն լրագրողների ձերբակալությունները, այլև կալանավորել են տասնյակ հավատավորների

Իր կղզիների «սեպարատիստների» հետևում Ֆրանսիան տեսնում է Ադրբեջանին

Իր կղզիների «սեպարատիստների» հետևում Ֆրանսիան տեսնում է Ադրբեջանին

Ֆրանսիայի կառավարությունը որոշել է զորք ուղարկել Նոր Կալեդոնիա՝ անդրծովյան ֆրանսիական տարածք (գաղութ) Խաղաղ օվկիանոսում, որտեղ երկուշաբթի օրվանից անհնազանդության ալիք է բարձրացել: Ֆրանսիան մեղադրում է Ադրբեջանին այնտեղ անկարգություններ հրահրելու և «սեպարատիստներին» սատարելու մեջ։ Նոր Կալեդոնիայում արտակարգ դրություն է հայտարարված, արգելափակված է TikTok սոցիալական ցանցը։  Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը նշել է, որ այնտեղ գործուղված զինվորականները ապահովելու են Նոր Կալեդոնիայի նավահանգիստների և գլխավոր օդանավակայանի անվտանգությունը։ Իշխանությունները կոշտ են արձագանքելու բռնության ցանկացած դրսևորման՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նոր Կալեդոնիայում բողոքի ակցիաներ են սկսվել, երբ Ֆրանսիայի խորհրդարանը որոշել է փոխել տեղական օրենսդիր ժողովի ընտրությունների ընթացակարգը։ Ըստ նոր օրենքի՝ Կալեդոնիայում 10 տարի անընդմեջ ապրող ֆրանսիացիները ընտրելու իրավունք կստանան։ Սա զայրացրել է Նոր Կալեդոնիայի բնիկներին․ կանաքները կարծում են, որ իրենց քաղաքական ազդեցությունն այսուհետ կկրճատվի: Վերջին օրերի բախումների ընթացքում հրազենային վնասվածքից առնվազն չորս մարդ է մահացել՝ երեք ցուցարար և մեկ ոստիկան։ Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտարել է, որ տեղի բնակիչները մայրաքաղաք Նումեայում խանութներ են ջարդել, հրկիզել կառավարական շենքեր։ Կան հարյուրավոր վիրավորներ։ Ըստ պաշտոնականի՝ մոտ 100 ոստիկան վնասվածքներ է ստացել։ Հաղորդվում է, փոխհրաձգություն է եղել իրավապահների և բնիկների միջև։ Չնայած նախորդ օրը հայտարարված պարետային ժամին և հանրահավաքների արգելքին՝ չորեքշաբթի անհնազանդության ակցիաները շարունակվել են։ Տեղեկություններ կան, որ բանտարկյալները փորձել են դուրս գալ տեղի բանտից: Ի՞նչ կապ ունի Ադրբեջանը Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է Նոր Կալեդոնիայում տեղի ունեցող իրադարձություններին միջամտելու մեջ։ «Սա ֆանտազիա չէ՛։ Ցավոք, որոշ անջատողականներ համաձայնության են եկել Ադրբեջանի հետ»,- ասել է նախարարը France 2-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ «այդ տարածքը դեռ մնում է Ֆրանսիայի ինքնիշխանության ներքո»: Դարմանենը չի հստակեցրել, թե խոսքը ինչ միջամտության մասին է։ Ապրիլի վերջին՝ Բաքվում կազմակերպված «Նոր Կալեդոնիա. պատմություն, ժամանակակից մարտահրավերներ և սպասվող ապագա» գիտաժողովի ընթացքում, Նոր Կալեդոնիայի խորհրդարանի պատգամավոր Նեյսելին Օմայրան շնորհակալություն է հայտնել Բաքվին «ցուցաբերած օգնության», «գաղութատիրության դեմ և հանուն անկախության պայքարում աջակցության» համար։ Ադրբեջանական պետական ​​«Ազերթաջ» գործակալությունը հայտնել է, որ Այցի ընթացքում պատգամավորը համագործակցության հուշագիր է ստորագրել Ադրբեջանի հետ։ «Սա ներառում է քաղաքական աջակցություն։ Միևնույն ժամանակ, մենք կկարողանանք զարգացնել մեր համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը և բնապահպանությունը։ Մեզ համար նոր էջ է բացվում, այսօր մենք երկու ժողովուրդների միջև նոր պատմության հիմքն ենք դնում», - ասել է Օմայրան։ APA ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի նախաձեռնող խումբը, որին 14 տարբեր «շարժումներ» են միացել, պայքարում է ֆրանսիական գաղութների անկախության համար։ Նոր Կալեդոնիայում տեղի ունեցողի վերաբերյալ Խուբը առանձին հայտարարություն է տարածել, որով դատապարտել է ֆրանսիական խորհրդարանի ընդունած նոր օրենքը և լիակատար աջակցություն հայտնել կանաքներին՝ անկախության համար նրանց արդար պայքարում։ Պաշտոնական Փարիզի մեղադրանքներին արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։ «Մենք կտրականապես դատապարտում ենք ֆրանսիական կողմի վիրավորական արտահայտություններն ուղղված Ադրբեջանին, և հորդորում ենք վերջ տալ Ադրբեջանի դեմ զրպարտիչ արշավին, որը անընդունելի մեղադրանքներ է պարունակում, օրինակ՝ հայերի զանգվածային սպանություններ։ Տեղին կլիներ, եթե Ֆրանսիայի արտգործնախարարը հիշեր պատմությունը ի՛ր երկրի, որը մարդկության դեմ հանցագործություններ է գործել տեղի ժողովուրդների նկատմամբ և վայրագորեն սպանել միլիոնավոր անմեղ մարդկանց իր երկարատև գաղութային քաղաքականության շրջանակներում», - France-2-ի հետ զրույցում ասել է ադրբեջանցի պաշտոնյան։ Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները լարվել են 2020 թվականին՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Բաքուն պնդում է, որ Ֆրանսիան կողմնակալ է, աջակցում է Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի «անջատողականներին»։ Նախորդ ամիս Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին, Ադրբեջանում մինչ այդ ֆրանսիացի «շպիոն» էին բռնել, իսկ դրանից հետո՝ մեղադրել Ֆրանսիային դեստրուկտիվ լինելու մեջ։ Ի՞նչ է Նոր Կալեդոնիան Նոր Կալեդոնիան ֆրանսիական անդրծովյան տարածք է, որը գտնվում է Ավստրալիայի և Ֆիջիի միջև։ Փարիզն այն գաղութ է հռչակել 1853 թվականին։ Ֆրանսիայի կառավարությունն այն օգտագործել է որպես կալանավայր՝ 1864-1897 թվականներին կղզի է տարվել մոտ 22 հազար հանցագործ։  19-րդ դարում տեղի բնակիչները՝ կանաքները (Մելանեզիայի բնիկ ժողովուրդներից մեկը) բազմաթիվ անգամներ ապստամբել են։ Այժմ Նոր Կալեդոնիայի բնակչությունը կազմում է 300 հազար մարդ, որի 40 տոկոսը կանաքներն են։ 1998 թվականին Ֆրանսիան համաձայնեց ընդլայնել տարածքի քաղաքական ինքնավարությունը և տեղական ընտրություններում ձայնի իրավունք տալ միայն Նոր Կալեդոնիայի բնակիչներին, բայց 1998 թվականից ի վեր մոտ 40 հազար Ֆրանսիայի քաղաքացիներ տեղափոխվել են Նոր Կալեդոնիա։ Պայմանագրերը նախատեսում էին, որ Նոր Կալեդոնիայում երեք հանրաքվե կանցկացվի՝ նրա ապագան որոշելու համար։ Երեք դեպքերում էլ տեղի բնակիչները դեմ են արտահայտվել Ֆրանսիայից անկախանալուն: Վերջին հանրաքվեն 2021 թվականին է եղեկ։  Առաջին և երկրորդ հանրաքվեներին՝ 2018-ին և 2020-ին, Փարիզի հետ ենթակայական կապերը պահպանելու կողմնակիցները ստացել չնչին մեծամասնություն։ Երրորդ անգամ անկախական կուսակցությունները բոյկոտել են քվեարկությունը, քանի որ իշխանությունները չէին ցանկանում հետաձգել այն՝ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում։ «Այսօր Ֆրանսիան էլ ավելի գեղեցիկ երկիր է, քանի որ Նոր Կալեդոնիան որոշել է մնալ նրա մաս»,- ասել է Մակրոնը 2021 թվականի քվեարկությունից հետո։ Նոր Կալեդոնիան Ֆրանսիայից զգալի ինքնավարություն ունի, սակայն մեծապես կախված է նրանից այնպիսի հարցերում, ինչպիսիք են պաշտպանությունը և կրթությունը: Մեծ սուբսիդիաներ է ստանում նաև Փարիզից։

ՀՅԴ-ն չի կարող եկեղեցին չպառակտել

ՀՅԴ-ն չի կարող եկեղեցին չպառակտել

19.02.2002 Կամ՝ ինչո՞ւ է կուսակցությանը հարկավոր սեփական եկեղեցի1 Պառակտված եկեղեցի, պառակտված ժողովուրդ — սա իդեալական միջավայր է պահանջատիրության քրմերի համար։ Սուտ են ասում, թե պահանջատիրության հաջողության համար (հավանաբար, տեսականորեն) համախումբ ժողովուրդ է պետք։ Համախումբը ենթադրում է կոնսենսուսի պարտադիր լինելը։ Կոնսենսուս ոչ թե տեսական, ընդհանրական կամ համայնքային կոնկրետ հարցերի շուրջ, այլ ազգային-պետական խնդիրների առաջնահերթությունների ցանկի հաստատման առումով։ Այս դեպքում կոնսենսուսը, ազգային համաձայնությունը պահանջատիրության օգտին լինել չի կարող այն պարզ պատճառով, որ Հայրենիքի ու ժողովրդի գոյության խնդիրը առաջին պլան է գալիս։ Դժվարը մեկ անգամ փող հանգանակելն է։ Նպատակը կարող է վեհագույն լինել։ Նպատակը կարող է ժամանակի ընթացքում կորչել կամ դառնալ հեղհեղուկ, բայց փողը կգտնի նոր նպատակ։ Փողը կգտնի ծախսվելու արդարացում։ Դեռ մեզ հայտնի չէ մի հիմնադրամ, որը կամավոր փակված լինի՝ իր հանձնառությունը ավարտած լինելու պատճառով։ Ավելի շուտ հիմնադրամը կփոխի իր հոգածության առարկան, ասենք՝ մահամերձներից նորածինների վրա տարածվելով, քան կազդարարի (հաղթականորեն, ի դեպ) իր հանձնառության ավարտը։ Անտեր փողը իր շուրջը գզվռտոց է սարքում։ Անտեր փողի այլ տեսակը՝ հասարակական ֆոնդը (բարեգործական, ազգային եւ այլն) իր շուրջը նախ ստեղծում է կառույց։ Իսկ այդ կառույցը այլեւս ինքը իրեն պիտի վերարտադրի։ Եւ որտեղ արտադրություն, այնտեղ գերարտադրություն։ Սկզբում առաջանում է կամավոր նվիրատվությունների հաշվառման ֆունկցիա, հետո՝ փողը իրացնողների ցանց, հետո՝ ստուգողների ցանց։ Հետո՝ ապահովության սիստեմ, որը մի մասով դառնում է կամավոր բարեգործներին հաշվառելու, մասամբ էլ՝ միանվագ նվիրատվությունը պարբերականի վերածելու համոզելու, ապա եւ ստիպելու կառույց։ Այդ կառույցը չի կարող գործունեության դաշտը չընդլայնել նոր «կամավորների» վերբովկայի միջոցով, ինչը վերջին հաշվով վերածվում է բանալ ռեկետի։ Զուգահեռաբար խնդիր է առաջանում դրամագլուխը նպատակային օգտագործելու հաշվետվության, հետո՝ հրապարակային հաշվետվության, ինչի համար առաջանում է մամուլ ունենալու խնդիրը, որը հաշվետվության ֆունկցիան վեր է ածում հանգանակության պրոպագանդման ֆունկցիայի, ինչը, իր հերթին, հանգում է դրամի շուրջ ստեղծված կառույցի գործունեության արդարացման, հետեւապես եւ փառաբանման՝ ավելի մեծ գումարներ ժողովելու համար։ Արդյունքում ստացվում է ազգային կուսակցություն՝ իր մամուլով, իր ապահովության ծառայության հրոսակախմբերով, իր ուռճացող մարմինը պահպանելու, վերարտադրվելու բնական-պարազիտային բնազդով։ Անշուշտ, նախնական նպատակը բոլորը մտքի մեջ ունեն, բայց կառույցը արդեն ապրում է ինքնավերարտադրության օրենքներով, կարելի է ասել՝ ինքնանպատակ, կարելի է ասել՝ աննպատակ - հարցի էությունը չի փոխվում։ Այլեւս կարելի է նպատակները կոտորակել, բազմապատկել, կարելի է յոլա գնալ նպատակի հիշողությամբ։ Ինչո՞ւ է կուսակցությանը անհրաժեշտ սեփական եկեղեցի - որովհետեւ եկեղեցին փող լվանալու ամենաապահով տեղն է։ Նաեւ հանգանակության ցանց եւ խստականոն երկրների ծառայություններից կուսակցական-կեղեցական հարկահանությունը քողարկող սքեմ որպես։ Նաեւ կուսակցական «աբշակը» պահ տալու ապահով տեղ։ Անհնար է պնդել, թե մեր եկեղեցիների անջատ գոյությունը սոսկ կուսակցական քմահաճույք է եղել, այլ ոչ թե կոմունիզմի դեմ համաշխարհային պայքարի դրսեւորումներից մեկը։ Բայց մեկ որ ստեղծվել է անիշխան ու ցանուցիր ժողովրդի այս գոյաձեւը, դա տեւական լինելու դատապարտված է։ Երկատված այդ գոյության «բնական թշնամին» հայկական պետականությունն է, չնայած ազգային կյանքը դրսում կառույցի բերելու առանցքային խնդիրը, եթե չեմ սխալվում, եղել է հայկական անկախ պետության ստեղծումն ու ժողովրդին պետության շուրջ համախմբելը։ Բայց ինքն իրեն վերարտադրող օրգանիզմը այլեւս ինքնաբավ է եւ այն իր զուգահեռ, ծախսատար գոյությունը, գիտակցաբար թե ոչ, ապահովելու համար կեղծ նպատակներ է փնտրում եւ գտնում, կամ վերաձեւակերպում է նպատակը։ Կամ գնում է ամենադյուրին ճանապարհով՝ ժողովրդին պահում է ստատուս քվոյի կետի վրա - երկու եկեղեցիով երկու մասի բաժանված հայություն։ Երկուսի է բաժանված անգամ ազգային նպատակը - ժողովրդի մի մասը Հայկական անկախ պետության տերն է, մյուս մասը՝ դեռ չի հասել Հայ Դատով հետապնդվող իր նպատակին։ Ինչպես հասկանում եք, սա հավերժական ընթացք է։ Եվ բանն էլ հենց այն է, որ ամեն վերարտադրություն, առավել եւս պատրանքի, միտված է անսահմանության։ Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել, իբր դա համազգային նպատակ է։ Իր եթերայնությամբ, բուն Հայկական պետության գոյությունը վտանգող իր էությամբ այն չի կարող համազգային լինել։ Եւ այդուհանդերձ, դրսի կուսակցությունների կողմից ժողովրդին պարտադրված այդ կենսաձեւ, իդեալական տարբերակը հակառակորդ չունենալն է՝ ի դեմս Հայկական պետության։ Ավանդական կուսակցությունները հեռանկար չունեն Պետության գոյության պայմաններում, եւ նրանք, հատկապես դաշնակցությունը, ամեն ինչ անում են եւ կանեն, որ Հայաստանը վերադառնա կիսապետականության կարգավիճակին եւ հնարավորություն չունենա ներազդելու Սփյուռքի հասարակական հարաբերությունների վրա, ինչը արդեն տեղի էր ունենում Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին։ Իհարկե, կուսակցությունը Հայաստանում ինչ-ինչ լծակներ է ձեռք բերել, քիչ-միչ փող է աշխատում, բայց ի՜ նչ համեմատություն՝ եւս մեկ միլիոնով ստվարացած Սփյուռքը միահեծան շահագործելու հնարավորությունների հետ։ Պիտի արժանին մատուցել այս վերջին պառակտիչ որոշումը ընդունողներին (խոսքը Կանադայում անթիլիասական թեմ ստեղծելու որոշման մասին է)։ Քաղաքական պահը ճիշտ է ընտրված։ Երբ Հայաստանի կառավարությունը երկրի գույքն է հանձնում այլ պետության2, դժվար է Անթիլիասին հակաճառել, բացի պառակտելու մասին մերկապարանոց հայտարարություններ անելը, որովհետեւ ի՞նչ երաշխիք կա, որ վաղն էլ Էջմիածնի վանքապատկան տարածքները չեն տրվի պարտքի դիմաց։ Սա այն եզակի դեպքերից է, երբ Անթիլիասը իրեն ապահովագրում է իր իսկ կուսակցության անգիտակից թե գիտակցված քաղաքականության հետեւանքներից։ Կիլիկիո եկեղեցու վարքի մեջ որքան էլ էական լինի դաշնակցության դերը, պիտի չանտեսել նաեւ այն հանգամանքը, որ անհնար է, որ Սփյուռքի բազմամարդ համայնքները ապաստանող երկրների իշխանությունները անհանգստացած չլինեն վերջերս Հայաստանի անկախությանը սպառնացող վտանգներից եւ չուզենան իրենց հպատակների հավատի սպասավորներին հեռու պահել ռուսական եկեղեցու եւ ռուսական գաղտնի ծառայությունների ազդեցությունից։ Ով-ով, բայց գաղտնի ծառայությունները լավ են ճանաչում ոչ միայն սեփական եկեղեցու սպասավորների, այլեւ ու հատկապես՝ գաղութների հոգեւորականների խոցելիությունը այս կամ այն ծառայության հանդեպ։ Ի դեպ, կասկած կա, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականի պատճառներից մեկը եկեղեցիների միավորմանը ձեռնամուխ լինելու անպատեհ փորձն էր՝ Անթիլիասի կաթողիկոսին Հայաստան բերելով։ Դժվար թե Տեր-Պետրոսյանը կարծում էր, որ այդ քայլով միավորման ընթացքը կարող է անդառնալի լինել։ Մի բան, սակայն, վստահորեն կարելի է պնդել․ այն, որ նա թերագնահատեց այդ քայլի հանդեպ Արեւմուտքի ու Մերձավոր Արեւելքի երկրների գաղտնի ծառայությունների հնարավոր ռեակցիայի ուժգնությունը։ Միաժամանակ դա հարված էր ռուսական ծառայություններին։ Հայկական եկեղեցին միավորելը նշանակում էր եկեղեցական մեծ վերաշինություն։ Վերաշինությունը կստացվեր թե ոչ, հայտնի չէր, բայց գործընթացը խառնում էր միանգամից մի տասնյակ երկրների գաղտնի ծառայությունների հաշիվները, ոչինչ չտալով, ի դեպ, հայկական չեղած հետախուզությանը։ Համենայն դեպս, մոտ ապագայում։ Այդ պահից էլ սկիզբ առավ առաջին նախագահի ձախորդությունների շրջանը։ Հենց կաթողիկոսական ընտրություններից հետո։ Եւ Տեր-Պետրոսյանը կորցրեց ոչ միայն մեծ պետությունների, այլեւ արաբական երկրների աջակցությունը։ Ահա թե ինչ դեր ունի եկեղեցին մեր կյանքում։ Կիլիկիո Կաթողիկոսին Հայաստան բերելը հանդուգն, արտիստիկ, մի խոսքով՝ «ազգային» քայլ էր, եւ պատմությունը այդ քայլն էլ արձանագրեց ի նպաստ առաջին նախագահի։ Բայց ինչպես ամեն մի զուտ «ազգային» քայլ, վերջին հաշվով դուրս եկավ ոչ միայն խիստ վտանգավոր, այլեւ, ինչպես տեսանք, անիմաստ։ Ավետիս Հարությունյան (Վանո Սիրադեղյան) 3 _____ 1 Հոդվածը հրապարակվել է 2002 թվականին՝ այն ժամանակ դեռ ընդդիմադիր «Հայկական ժամանակ» օրաթերթում, ներառվել է 2011-ին հրատարակված «Գյադաների ժամանակը» տպագիր ժողովածուում 2 «Գույք պարտքի դիմաց» ծրագիրը մեկնարկել է 2002 թվականին՝ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք․ ծրագրի շրջանակներում Ռուսաստանին հանձնեցին Հայաստանի ենթակառուցվածքների և ռազմավարական ձեռնարկությունների մի զգալի մասը 3 Ավետիս Հարությունյանը Ղարաբաղ կոմիտեի անդամ, ՀՀՇ համահիմնադիր, Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, վտարանդի Վանո Սիրադեղյանի կեղծանունն էր շապիկի լուսանկարը՝ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունից

Արծաթով ու կարտոֆիլով ստուգելը սուտ է․ այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ

Չուտել հում սունկ, երեխաներին չկերակրել սնկով, սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում․․․

Նոր պայմաններ տուն փնտրող արցախցիների համար

Նոր պայմաններ տուն փնտրող արցախցիների համար

Մարդահաշվով 3-ից 5 միլիոն՝ տուն առնելու կամ սարքելու, 2 միլիոն՝ հիփոթեք փակելու համար։ Կա հազար ու մի նախապայման։

Ինչո՞ւ եմ ես ուկրաինական դրոշով

Ինչո՞ւ եմ ես ուկրաինական դրոշով

Հայաստանում ռուսական բազան՝ ապօրինի մեկուսարան, բանտ, կալանավայր

Հայաստանում ռուսական բազան՝ ապօրինի մեկուսարան, բանտ, կալանավայր

Տավուշի սահմանը դելիմիտացված է․ «լավագույն ձևն» ու Կիրանցի խնդիրը

Տավուշի սահմանը դելիմիտացված է․ «լավագույն ձևն» ու Կիրանցի խնդիրը

Ոսկեպարով անցնող ճանապարհը մնում է Հայաստանի տարածքում, Կիրանցում «ճանապարհի տեղափոխման խնդիր է առաջանալու»

Հակաեվրոպական վարչապետի վրա ենթադրյալ կրակողը 71-ամյա գրող է

Վարչապետի դիրքորոշումները փոխվում էին ըստ սոցհարցումների, նախընտրական խոստումը՝ «ոչ մի փամփուշտ Ուկրաինային»։

Ինքնաբուժության դեմ․ էլեկտրոնային դեղատոմսերից մեծանում են հերթերը

Ինքնաբուժության դեմ․ էլեկտրոնային դեղատոմսերից մեծանում են հերթերը

Հայաստանն անցնում է էլեկտրոնային դեղատոմսերի, պոլիկլինիկաները փառք են, հիվանդանոցներ գնալու համար ոչ ոք ներվեր չունի