Մայիսի 17-ը նշանավորվեց հանդիպումներով։
մշնախները՝ Աշխաբադում
Թուրքմենստանի մայրաքաղաքում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի մշակույթի նախարարները։
Հայաստանի ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ, մշնախների միջազգային կոնֆերանսի շրջանակում Ժաննա Անդրեասյանը և Մեհմետ Նուրի Էրսոյը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ։
ազգային ժողովի և միլլի մեջլիսի նախագահները
Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը տեղեկացրել է՝ Միջխորհրդարանական միության միջնորդությամբ նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվել։
արեպիսկոպոս, ՀԱԿ, Շանթ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների և «Շանթ դաշինք» կուսակցության նախագահի հետ։ Քննարկել են ընթացիկ «գերծընթացները»:
Գալստանյանի խոսքով, շոշափվել է նաև ՀԱԿ-ի «կեցվածքի» և դիրքորոշման հարցը։ «Մենք երկար տարիների բարեկամություն, մտերմություն ունենք, ի վերջո ես հոգևորական եմ, չէ՞», – ասել է սրբազանը։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի մեկնաբանել է՝ արեպիսկոպոսի հետ հանդիպել են կուսակցության 4 անդամներով, ՀԱԿ-ը «գտնում է, որ ժողովրդի լայն շերտերի ընդվզումը իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է» և «հետևում է զարգացումներին»։
«Շանթ դաշինքի» նախագահ Շանթ Հարությունյանը ասել է, թե հանդիպումը կայացել է Բագրատ Սրբազանի հրավերով, կողմերը վերահաստատել են, որ «Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա»։
Տավուշի մարզպետը՝ կրանցի տղամարդկանց հետ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ղռնփակ հանդիպել է Կիրանցի բնակիչ-տղամարդկանց հետ։ Ինչ են քննարկել՝ հայտնի չէ, բայց ի նշան բողոքի երեկ փակված Ոսկեպար-Կիրանց ճանապարհը բացվել է։