Օրեր առաջ Երևանի փողոցներում շրջագայող ադրբեջանական պետհամարանիշներով մեքենան պատկանել է Ադրբեջանում Չինաստանի դեսպանատանը:
Այսօր այս մասին հայտարարված է Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Մի շարք էլեկտրոնային ԶԼՄ-ներում օրերս տեղադրված հրապարակումների առնչությամբ հայտնում ենք, որ տեղեկատվության մեջ հիշատակված ադրբեջանական տարանցիկ փոխադրման P001461 համարանիշով ավտոմեքենան Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 2011թ. հոկտեմբերի 21-ին Բագրատաշենի մաքսային կետով համաձայն 2011/33/43704 փոխադրման ամփոփագրի:
Ավտոմեքենան Ադրբեջանում պատկանել է Չինաստանի դեսպանատանը: Այն արտահանման երկրում հանվել է հաշվառումից, այնուհետև Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել Չինաստանի դեսպանատան կողմից հաշվառման կանգնեցվելու համար: Անհրաժեշտության դեպքում ՊԵԿ-ը պատրաստ է տրամադրել նաև փոխադրման ամփոփագրի կրկնօրինակը», – նշված է հաղորդագրության մեջ:
Լուսանկարը` news.armeniatv.com