Home / Հայաստան / Փամբուկյանին ՀՀԿ-ից օտարե՞լ են

Փամբուկյանին ՀՀԿ-ից օտարե՞լ են

Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած ՀՀԿ տնտեսական համաժողովին չեն մասնակցել կուսակցության տնտեսական քաղաքականության 2 պատասխանատուները`ՀՀԿ տնտեսագիտական հանձնաժողովի նախագահ Կարեն Կարապետյանը և ՀՀԿ գործարարությանն աջակցող հանձնաժողովի նախագահ Հարություն Փամբուկյանը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Նրանք թեև ֆորմալ շարունակում են մնալ ՀՀԿ բարձրագույն`գործադիր մարմնի անդամ, իրականում օտարված են ոչ միայն ՀՀԿ-ից, այլև Հայաստանից: Ավելին, մեր տեղեկությունների համաձայն, Հարություն Փամբուկյանը դրսում հանդես է գալիս ՀՀ իշխանությունների ամենամարտական քննադատությամբ: ՀՀԿ-ում այս գործիչներին և ոչ միայն նրանց փոխարինել է վարչապետ Տիգրան Սարգսյանը», – նշում է թերթը: