Home / Հայաստան / «ARMFOOD»-ի այծի կաթի մեջ ցուպիկ և ստաֆիլակոկ են գտել

«ARMFOOD»-ի այծի կաթի մեջ ցուպիկ և ստաֆիլակոկ են գտել

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ շուկայում իրացվող «Էյ-Էս-Բի-սոֆթ» ՍՊԸ-ի «ARMFOOD» ապրանքանիշի այծի կաթում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ստաֆիլակոկի բակտերիաներ:

ՍԱՊԾ-ի կողմից տրվել է տվյալ ապրանքանիշի կաթնամթերքի իրացման կասեցման կարգադրագիր:

Մինչ ամբողջ խմբաքանակի շուկայից դուրս բերումը Ծառայությունը կոչ է արել ազգաբնակչությանը լինել աչալուրջ և զերծ մնալ «ARMFOOD» ապրանքանիշի կաթնամթերքի ձեռքբերումից: