Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն աշխատանքային այցով Հայաստան կժամանի երկուշաբթի, հայտնում է հայկական արտգործնախարարության մամլո ծառայությունը:
«Այցի ընթացքում Վրաստանի ԱԳ նախարարին կդիմավորի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վաշաձեն կհանդիպի նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: