Երեկ Խանջյան փողոցի թիվ 37 շենքի տակ գործող տարադրամի փոխանակման կետի վրա կատարված ավազակային հարձակման հետևանքով տուժածներն այսօր վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են վնասվածքաբանության բաժանմունք:
Ինչպես Epress.am-ի թղթակցին հայտնել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» վերակենդանացման բաժնից, վիրավորների վիճակն արդեն կայունացել է:
Հիշեցնենք, որ երեկ հանցագործների գործողություններից տուժել էին 40-ամյա Ռուդիկ Զիրոյանն ու նրան օգնության հասած 52-ամյա Լևոն Ավետիսյանը:
Ավելի վաղ ավազակային հարձակման վերաբերյալ ոստիկանությունից հայտնել էին, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են կրակված 2 գնդակ, 9 մմ տրամաչափի՝ 3 և 1 հատ անհայտ տրամաչափի և տեսակի կրակված պարկուճներ: Կատարվում է նախաքննություն: