Home / Հայաստան / Հայազգի պատգամավոր. Իմ գործն Ինտերպոլին հանձնելը հակասում է ՌԴ նախագահին

Հայազգի պատգամավոր. Իմ գործն Ինտերպոլին հանձնելը հակասում է ՌԴ նախագահին

Ներկայումս հետախուզման մեջ գտնվող ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, օլիգարխ Աշոտ Եղիազարյանը, ով զրկված է անձեռնմխելիությունից և մեղադրվում է տարբեր տեսակի ֆինանսական մեքենայությունների մեջ, իր հանդեպ հայտարարված միջազգային հետախուզումը ապօրինի է համարում:

Եղիազարյանի կարծիքով` ՌԴ Հետաքննչական կոմիտեն իր գործն Ինտերպոլին հանձնելու հիմքեր չունի, իսկ հեռակա ձերբակալության մասին դատարանի որոշումը «բացահայտորեն հակասում է Ռուսաստանի նախագահի կողմից հայտարարված արդարադատության համակարգի հումանիզացիայի սկզբունքներին և տնտեսական հանցագործությունների վերաբերյալ ՌԴ Քրեական օրենսգրքում մտցված փոփոխություններին»:

Եղիազարյանի մամլո ծառայության կողմից «Ինտերֆաքս»-ին ուղարկված հաղորդագրության մեջ ասվում է, որ դատարանի որոշումը բողոքարկվել է, և այն օրենքի ուժ չի ստացել, իսկ «ձերբակալության մասին օրինական վճռի բացակայության դեպքում  Ինտերպոլը այս գործով զբաղվելու լիազորություններ չունի»: