Նոյեմբերի 16-ին`ժամը 00.20-ի սահմաններում, Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 25 հասցեում տեղի է ունեցել ավտոպատահար, հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր մեկնած փրկարարները հաղորդում են, որ ԲՄՎ X-5 մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդը`1989 թվականին ծնված Ա.Բաբայանը և ուղևորներ`1985 թվականին ծնված Էդիկ Մանուկյանը և 1982 թվականին ծնված Վահագն Մանուկյանը շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են Երևան քաղաքի «Արմենիա» և «Մալաթիա» բժշկական կենտրոններ:
Փրկարարների ուժերով ավտոմեքենան ուղղվել է, հոսանքազրկվել և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
Վ.Մանուկյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Է.Մանուկյանինը և Ա.Բաբայանինը` ծայրահեղ ծանր: