Բրիտանացի դիետոլոգները եզրակացրել են, որ ոչինչ չի կարող մարդուն էներգիա հաղորդելու և թարմացնելու հնարավորություններում համեմատվել հավկիթի հետ: Նրանք վստահ են, որ հոգնած և ուժասպառ օրգանիզմի համար հավկիթից լավ բան չկա:
Վերջին հետազոտությունների արդյունքների համաձայն` հավկիթի սպիտակուցից ստացված պրոտեիններն օգնում են թարմանալ և կենտրոնացնել ուշադրությունը, հայտնում է The Daily Mail-ը: Միաժամանակ հավկիթը շատ ավելի օգտակար է օրգանիզմի համար, քան շոկոլադներից կամ այլ տեսակի քաղցրավենիքներից ստացած ածխաջրերը: Ի տարբերություն ձվի սպիտակուցի, որը ատիպում է օրգանիզմին ավելի արագ այրել կալորիաները և թարմացման աղբյուր է հանդիսանում, շաքարի հիմքի վրա պատրաստված սնունդը, ընդհակառակը, արգելափակում է բնական էներգետիայի արտադրումը: