ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը չգիտի՝ արդյոք ուրբաթ մարզահամերգային համալիրում Երիտասարդների օրվան նվիրված իր ելույթի ժամանակ վարչապետը հարբած էր, թե՝ ոչ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա դժվարացել է ասել, թե ինչ է կատարվել իրականում, սակայն նշել է, որ վարչապետի պահվածքում ինչ-որ յուրահատկություն կար:
Ինչ վերաբերում է Էներգետիկայի նախարար Արմեն Մովիսիյանի` iPad-ով «շարիկ գլորելուն», ապա ՀՀԿ-ական պատգամավորն ասել է, որ ինքը այդ տեսանյութը չի դիտել և այդ առնչությամբ ոչինչ ասել չի կարող: