Գիտնականները Պարկինսոնի հիվանդությունից (նյարդաբանական խանգարում) և աուտիզմից (նյարդաբանական խանգարում, որը ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա) տառապող միլիոնավոր մարդկանց բուժվելու հույս են ներշնչում: Այժմ ցողունային բջիջներ պարունակող գլխուղեղային փոխպատվաստիչը կարող է օգտագործվել որպես արդյունավետ կերպով ազդող դեղամիջոց: Այն արդեն իսկ փորձարկվել է մկների վրա:
Հարվարդի համալսարանի գիտնականները մկան սաղմի առողջ ցողունային բջիջները տեղադրել են հասուն կրծողների ուղեղի մեջ, որն ի վիճակի չէր լեպտին (սննդի ընդունման դադարեցման համար պատասխանատու հորմոն) օգտագործել: Փոխպատվաստիչը հիանալի կերպով է ազդել և կրծողները կարողացել են կրկին վերադարձնել ախորժակը և անգամ ավելորդ քաշ կորցնել:
Սակայն այս հետազոտությունների իսկական նպատակը ուղեղի որոշակի հատվածների էին, որոնք պատասխանատու են այնպիսի հիվանդությունների համար, ինչպիսիք են Պարկինսոնի հիվանդությունը, աուտիզմը, էպիլեպսիան (քրոնիկական նյարդային հիվանդություն, որը դրսևորվում է գիտակցության նոպայանման խանգարումներով և ցնցումներով), ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզը (շարժողական համակարգի հիվանդություն): «Մերկ» ցողունային բջիջները արդյունքում ձևափոխվել են 4 տիպի նեյրոննների, որից հետո միավորվել են արդեն գոյություն ունեցող ուղեղի բջիջների հետ:
«Մեզ հաջողվել է պարզել, որ նեյրոնները ոչ միայն բջջի ճիշտ տեսակի էին ձևափոխվում, այլև ազդանշաններ են ուղարկում ընդունողի ուղեղին, ինչպես նաև այնտեղից ազդանշաններ ստանում: Կարծում եմ, որ մեզ կհաջողվի կաթնասունների ուղեղի վրա վերականգնել նույն սխեման»: