Քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 9 շենքի 55-րդ բնակարանի բնակչուհին փորձել է նետվել 9-րդ հարկից:
Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ` մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` իրավապահ մարմինները բացել են բնակարանի դուռը` կանխելով Նարինե Օհանջանյանի ինքնասպանության փորձը:
Պարզվել է, որ կինը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Նրան տեղափոխել են Կապան քաղաքի հոգեբուժարան: