Home / Հայաստան / Երևանում նոր ավտոբուսները կշահագործվեն երթուղային նոր ցանցի ներդրմանը զուգահեռ

Երևանում նոր ավտոբուսները կշահագործվեն երթուղային նոր ցանցի ներդրմանը զուգահեռ

Չինաստանից ներկրվող ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 139 ավտոբուս, արդեն Երևանում է: Առաջիկա օրերին սպասվում է նաև մյուս խմբաքանակի ներկրումը, և  փաստաթղթային ձևակերպումներից հետո` երթուղային նոր ցանցի ներդրմանը զուգահեռ, նոր ավտոբուսները կշահագործվեն: Այս մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ:

Նշվել է, որ շարունակվում է հսկողությունը ինչպես մերձքաղաքային, այնպես էլ հասարակական տրանսպորտի կանոնակարգման ուղղությամբ: Ըստ այդմ  արձանագրվել է երթուղուց շեղման մեկ, վարորդների ծխելու 8 և սահմանված սանիտարական նորմերի խախտման 100 դեպք:

«Շարունակելով ամենօրյա հսկողությունը՝ պետք է հետևել նաև, թե արդյո՞ք հայտնաբերված խախտումները կատարվում են նույն վարորդների կողմից: Մենք պետք է ձեռնարկենք բոլոր քայլերը՝ մեր քաղաքացիների համար պատշաճ սպասարկում ապահովելու ուղղությամբ»,- ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: