Հունվարի 20-ի ժամը 14.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Փակ են միայն Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ հատվածը` առատ ձյան, բուքի ու վատ տեսանելիության պատճառով: Բուք է Ապարանի տարածաշրջանում: Ձյան տեղումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը
Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր ճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: