ՌԴ նախագահի մասնակցությամբ հունվարի 23-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կողմ են հանդես եկել Բաքվի և Երևանի մերձեցման առաջարկին, ընդունել են ծայրահեղական դիրքորոշումներից հեռանալու անհրաժեշտությունը, հայտնել է ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Կողմերը ընդհանուր համաձայնության են եկել առ այն, որ հետագա առաջընթացի համար, որն ակնհայտ է, անհրաժեշտ է, ինչպես արտահայտվեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, հեռանալ ծայրահեղ դիրքորոշումներից»,- Լավրովի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքս» գործակալությունը:
Նախարարի խոսքով` հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների ծրագրում առկա դեռևս չհամաձայնեցված հարցերի մի ողջ համալիր է քննարկվել: