Home / Հայաստան / Սիրիացիները հարձակվել են Մեդվեդևի ֆեյսբուքյան էջի վրա

Սիրիացիները հարձակվել են Մեդվեդևի ֆեյսբուքյան էջի վրա

Facebook սոցիալական ցանցի ռուսաստանյան բազմաթիվ օգտատերերի, այդ թվում` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անձնական էջերը հարձակման են ենթարկվել սիրիացի սպամերների կողմից:

Վերջիններս ռուսերեն և անգլերեն լեզուներով մեծ թվով նմանօրինակ մեկնաբանություններ են թողնում Սիրիայում ծավալված իրադարձությունների վերաբերյալ: Բացի նախագահի էջից, սպամերները հաղորդագրություններ են թողել նաև մի շարք խոշոր ռուսաստանյան ԶԼՄ-ների էջերում:

«ՌԻԱ Նովոստին» հիշեցնում է, որ նախորդ երկուշաբթի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ենթադրյալ հակառակորդների կողմից  կիբերհարձակման է ենթարկվել նաև Հնդկաստանում Ռուսաստանի դեսպանատան կայքը: Հարձակմանը, սակայն, հնարավոր էր եղել դիմադրել;