Պապուա-Նոր Գվինեայի ափերի մոտ լաստանավի խորտակման հետևանքով ուրբաթ անհայտ կորած են հայտարարվել 116 հոգի, 250-ի կյանքը հաջողվել է փրկել, հայտնում է utro.ru-ն:
«Մենք կարող ենք հստակ ասել, որ Ավստրալիայի և Պապուա-Նոր Գվինեայի համատեղ գործողությունների արդյունքում 246 մարդու կյանք է փրկվել»,-լրագրողներին պատմել է Պապուա-Նոր Գվինեայում Ավստրալիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Յեն Քեմիշը: Նրա խոսքով` նավաբեկության հիմնական պատճառ կարող էին լինել վատ եղանակային պայմանները: Նրա խոսքով` լաստանավը կառուցվել էր Ճապոնիայում 22 տարի առաջ:
Հինգշաբթի խորտակված Rabaul Queen լաստանավի վրա 350 ուղևորներ են եղել և անձնակազմի 12 անդամներ: