Home / Հայաստան / Ոտքի հաշվին միլիոնատեր դարձած ամերիկացին բանտ կնստի վրացի պարուհուն ծեծելու համար

Ոտքի հաշվին միլիոնատեր դարձած ամերիկացին բանտ կնստի վրացի պարուհուն ծեծելու համար

Ամերիկացի միլիոնատեր Թոմաս Հարթմանը Նյու Յորքի դատարանի որոշմամբ երկու ամիս բանտում կանցկացնի վրացի պարուհի Սոֆի Կանդելակիին ծեծի ենթարկելու համար:

Թոմաս Հարթմանը հազիվ է կարողացել զսպել արցունքները, երբ իմացել է, որ ամեն դեպքում ստիպված կլինի կրկին բանտ վերադառնալ: Խնդիրը նրանում է, որ նա նախկինում երկու անգամ ճաղերի հետևում է հայտնվել մեքենայի առևանգման և ծեծկռտուքի համար:

ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի տեղեկություններով` 2011-ի ապրիլին իտալական ռեստորաններից մեկում բազմաթիվ անշարժ գույքի օբյեկտների տիրապետող 42-ամյա Հարթմանի և 37-ամյա Կանդելակիի միջև վեճ էր բռնկվել: Կոնֆլիկտի ընթացքում տղամարդը հարվածել էր կնոջ դեմքին: Ինչպես պնդում է տուժածը, Հարթմանը հարվածներ է հասցրել իրեն Rollex ոսկյա ժամացույցով, արդյունքում բժիշկները նրա ճակատին 16 կար են դրել:

Նշենք, որ Հարթմանը բոլորովին պատահաբար է  դարձել միլիոնատեր: Նախկինում նա աշխատոմ էր որպես հասարակ շինարար, սակայն 2004 թվականին նրան վրաերթի էր ենթարկել ոստիկանական մեքենան, որը հետապնդում էր իր կնոջը ծեծի ենթարկած տղամարդուն: Հարթմանը կորցրել էր ոտքը: 2010 թվականին դատարանը վճռել էր Հարթմանին 16 միլիոն դոլարի չափով փոխհատուցում վճարել: Հենց այդ գումարներն էլ փոխել են նրա կյանքը: