ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար հանդիպում են միմյանց, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք հատկապես վերջին շրջանում հիմնականում հանդիպում են Ծաղկաձորում, որտեղ Սարգսյանը հանգստյան օրերին բուրան է քշում, իսկ Քոչարյանը՝ դահուկ:
«Վերջին հանդիպումը, ըստ նույն աղբյուրի, տեղի է ունեցել անցած կիրակի։ Այլ մանրամասներ, սակայն, մեզ չհաջողվեց ճշտել. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին։ Իսկ նախագահի նստավայրը մեր նամակները սովորաբար անպատասխան է թողնում», – գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։