ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Քրիստոս Փրկիչ եկեղեցում «համերգ» կազմակերպելու համար ձերբակալված «Pussy Riot» ֆեմինիստական փանք խմբի երկու աղջիկները հացադուլ են հայտարարել մենախցում, հայտնում է gzt.ru կայքը:
Նրանք կալանքի տակ են գտնվում Քրիստոս Փրկիչ եկեղեցում խուլիգանություն իրականացնելու կասկածանքով:
«Նադյա Տոլոկնոն և Մաշա Ալեխինան` փոքրիկ երեխաների մայրերը, հարցաքննությունից հետո հացադուլ են հայտարարել բողոքելով ձերբակալության և վարչապետի կողմից գործի վերահսկման դեմ»,-այս մասին Twitter միկրոբլոգում հաղորդել է «Պատերազմ» արթ-խումբը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆեմենիստական «Pussy Riot» ռոք խմբի 5 երգչուհիներ 5 րոպեանոց համերգ էին կազմակերպել Քրիստոս Փրկիչ եկեղեցում` վառ գույների դիմակներով մտնելով Աստծո տուն: Աղջիկները երգել էին «Աստվածամա´յր, Պուտինին հեռացրու» ` միաժամանակ պարելով երաժշտության ներքո:
Խմբի 5 անդամներ ձերբակալվել են ոստիկանության կողմից: Քրեական գործ է հարուցվել «Խուլիգանություն» հոդվածի համաձայն: