19-ամյա բրիտանուհի Գեմա Բարկերը 2,5 տարվա ազատազրկման է դատապարտվել տղամարդու կերպարի մեջ մտնելու միջոցով իր ընկերուհիներին սեռական բնույթի գործողությունների մեջ ներքաշելու համար:
Երիտասարդ աղջիկը կրկնակի կյանք էր վարում, հաճախ որպես տղամարդ էր հագնվում և ձայնի տեմբրը կոշտացնում, որպեսզի կարողանա 15-16 տարեկան աղջիկներին համոզել հանդիպել իր հետ, միաժամանակ համբուրվել և գրկախառնվել:
Անչափահաս աղջիկների հետ ժամադրվելու համար նա օգտագործում էր facebook սոցիալական ցանցում ստեղծված կեղծ պրոֆիլները:
Նա աղջիկների հետ ժամադրությունների ընթացքում նաև պատմություններ էր պատմում այն մասին, թե ինչպես է ավտովթարում կորցրել մորը և երկու եղբայրներին:
Գեմայի գաղտնիքը բացահայտվել է այն ժամանակ, երբ աղջիկներից մեկը նկատել է որ իր «ընկերը» չափազանց նման է այն տղային, որը ժամադրել է նաև իր ընկերուհուն:
Արդյունքում` աղջիկը 2,5 տարի ճաղերի հետևում կանցկացնի կեղծիքի միջոցով անչափահասներին սեռական բնույթի գործողությունների մեջ ներքաշելու համար: