Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր մերժել է փաստաբան Արթուր Գրիգորյանի հայցը ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի` անհիմն լինելու հիմքով:
Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանը թերթին դատի էր տվել թերթի «Քաղաքացիներն անբարեխիղճ փաստաբանների զո՞հ» հոդվածի տակ ընթերցողների քոմենթների համար և պահանջում էր 18 միլիոն դրամ` որպես իր պատիվն ու արժանապատվության վիրավորանք հասցնելու փոխհատուցում: