Մարտի 12-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում դժվարանցանելի են:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Սելիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզում` Վերին գետաշեն-Մադինա, Ախպրաձոր, Արագածոտնի մարզում` Ջրամբար, Արագած, Սարալանջ, Նիգավան, Ծաղկաշեն, Վարդաբլուր, Ձորագլուխ, Երնջատափ, Բերքառատ, Սիփան, Ավշեն, Լեռնապար, Միջնատուն, Շենկան և Ճարճակիս գյուղերի ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի ավտոճանապարհները, տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը: